26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մեղավոր է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի “տխրահռչակ” թիկնապահը.բաց նամակ

Գորիսի պետական համալսարանի կոլեկտիվը բաց նամակով դիմել է   ՀՀ  նախագահի  վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանին եւ ՀՀ Հատուկ քննչական պետ Վ. Շահինյանին: Նամակը ներկայացնում ենք ստորեւ:

 “2014 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքով եւ որոշ լրատվական միջոցներով տեղեկատվություն է  տարածվել, որ Գորիսի պետական համալսարանի նախկին աշխատակից Նիկոլայ Ա.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցը պարտադրել է համալսարանի աշխատակիցներին Գորիսի քաղաքապետի 2014 թվականի մայիսի 8-ի ընտրություններին քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին` խոստանալով դրամական փոխհատուցում, հակառակ դեպքում` սպառնացել կիրառել կարգապահական հետապնդումներ: Տեղեկատվության մեջ նշվել է նաեւ որ այդ կապակցությամբ ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասով: 

Տեղեկացնում ենք, որ Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ադմինիստրացիայի եւ ուսանողության ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավից առաջ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ համալսարանի ռեկտոր Յու. Սաֆարյանի կողմից ներկայացվել են ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները եւ արգելվել համալսարանում նախընտրական քարոզչություն  կատարել որեւէ թեկնածուի օգտին:                                                 

 Տարակուսելի է որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Գորիսի պետական համալսարանի հանրակացարանի նախկին պահակ Նիկոլայ Ա.-ի կողմից բուհի ղեկավարության հասցեին ուղղված զրպարտչական եւ վիրավորական հայտարարության հիման վրա՝ առանց հարցաքննելու համալսարանի ղեկավար աշխատողներից որեւէ մեկին:        

Զավեշտալի է նաեւ, որ ս.թ մայիսի 19-ին պարբերաբար աշխատանքի չներկայանալու պատճառաբանությամբ պահակի  “պաշտոնից” ազատված Նիկոլայ Ա.-ն Գորիսի քաղաքապետի հունիսի 8-ին կայացած ընտրությունից շուրջ երկու ամիս անց նման անհեթեթ հայտարարություն է ներկայացնում իրավապահ մարմիններին:

       Հարգարժա´ն պարոն Հ. Հովսեփյան

       Հարգարժա´ն պարոն Վ. Շահինյան

      Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության եւ ադմինիստրացիայի կողմից խնդրում ենք Ձեզ՝  բուհի նկատմամբ իրականացված այս վարկաբեկիչ եւ ստահոդ տեղեկության քննությունը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ:

      Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ Նիկոլայ Ա.-ն հանդիսանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի բարեկամը եւ “տխրահռչակ” թիկնապահը: 

 

“Գորիսի պետական համալսարան”  պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, լրատվության վարչության պետ Մ. Քումունց

Արհկոմի նախագահ Ա. Գալստյան

Ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Մարտիրոսյան

Կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ե. Բաղդասարյան

Ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Ա. Արզումանյան

Ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Կ. Մովսիսյան

Տնտեսագ. գիտ. թեկնածու, դոցենտ Հ. Հովսեփյան

Ավագ դասախոս Ա. Մկրտչյան

Ուսանողների կարիերայի աջակցման փոխտնօրեն Լ. Մալինցյան

Ուսխորհրդի նախագահ Ա. Բաբախանյան

Գիտ. քարտուղար Տ. Վանդունց                                                                  

Բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Լ. Ներսիսյան

Միջազգային համագործակցության եւ կրթության որակի ապահովման   

բաժնի ղեկավար Դ. Կարապետյան “:                                                                                                                          

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ