Քաղաքացին ցած է ընկել 4-րդ հարկից
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Հուլիսի 8-ին, ժամը 04.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վ. Համբարձումյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից քաղաքացի է ընկել ցած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բակում հայտնաբերել են Ռ. Ն.-ի (ծնվ. 1927թ.) դին:





































