06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայտնաբերվել է դի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Հունիսի 19-ին, ժամը 08.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 67ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել բնակչի դին:

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ 19-20-ին, 23-ին շրջանների զգալի մասում, 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-21-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 23-ին նույնքան կնվազի: Երևանում՝  […]

Եթե բարով-խերով հաջողության կհասնեն, այդ ժամանակ 12 կետ չէ, թող 120 կետ իրականացնեն. Էդուարդ Շարմազանով. 168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. “Երբ ոչ իշխանական ուժերից բաղկացած “Հրաշալի քառյակը”  հրապարակեց իր 12 կետից կազմված հայտարարությունը, ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչների արձագանքը բավական դրական էր: Նրանք համարում էին, որ քառյակի վարքագիծը դարձել է ավելի կառուցողական, քանի որ հրաժարականներ պահանջելու փոխարեն` քառյակը փորձում է տնտեսական և իրավական բարեփոխումներ կատարելու առաջարկներ ներկայացնել իշխանությանը: Սակայն կարճ ժամանակ անց […]

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է Սեյրան Օհանյանի թոռնիկի մկրտության արարողությանը. Առավոտ

“Առավոտ” թերթը գրում է. Հունիսի 13-15-ը Ստեփանակերտում էր գտնվում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ։ Ստեփանակերտում, հիշեցնենք, տեղի է ունեցել  ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը։ Մինչ պաշտոնական օրակարգի մեկնարկը՝ հայաստանցի պատգամավորները մասնակցել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թոռնիկի մկրտության արարողությանը։ Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի երկու որդիները բնակվում […]

Պատգամավորը սամբո կաներ Կիսելյովին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Երեկ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից (Թոխմախի Մհեր) հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատասխան կտար Կիսելյովին, եթե ներկա գտնվեր հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստին: Հիշեցնենք, որ ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովը մի շարք անհարգալից հայտարարություններ էր արել ու սրտնեղել, որ Հայաստանում ռուսերենը հետընթաց է ապրում: Այդ մասին խոսելով Սեդրակյանն ասաց. “Ես որ ընդեղ […]

ԱԱ-2014. Իսպանացիները լքում են առաջնությունը. Չիլի-Իսպանիա` 2-0/վիդեո/

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ առաջին լուրջ անակնկալը: Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնները` իսպանացիները, խմբային փուլի ավարտից 1 տուր առաջ կորցնում են խմբից դուրս գալու հնարավորությունը: Իսպանիան 2-0 հաշվով պարտվեց Չիլիին: Գոլերի հեղինակ դարձան Վարգեսը և Արանգիսը: Այս խմբում Հոլանդիան և Չիլին ունեն 6-ական միավոր, իսկ Իսպանիան և Ավստրալիան 0-ական:

Տղամարդը այրվածքներ է ստացել բենզինով թմրամիջոց պատրաստելիս. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն”  թերթը գրում է. “ՉԻ”  տեղեկություններով՝ հունիսի 11-ին բուժօգնություն ստանալու համար դեմքի, կրծքավանդակի ու ձեռքերի այրվածքներով “Ճառագայթաբանության եւ այրվածքաբանության կենտրոն”  է տեղափոխվել  Երեւանի 45-ամյա մի բնակիչ։ Տղամարդու ընտանիքի անդամները հիվանդանոցում ներկայացրել էին, թե տանը բենզինի շիշը ծխախոտից բռնկվել է։ “ՉԻ”  աղբյուրների փոխանցմամբ, սակայն,  բնակարանում գազօջախի մոտ “Սոլպադեին”  դեղամիջոցի եւ բենզինի խառնուրդից անձնական օգտագործման համար […]

Վահան Բաբայանի ծննդյան օրը խառնել էին, իսկ Ռուբեն Գևորգյանին շնորհավորեցին ծափերով. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Երեկ ԱԺ-ում նիստից առաջ լուսատախտակն արձանագրեց, որ այդ օրը 2 պատգամավորների տարեդարձ է։ Մեկը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն էր, ով երեկ դարձավ 60 տարեկան։Նրան պատգամավորները շնորհավորեցին ծափահարություններով:  Մյուսը, ըստ լուսատախտակի, ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Վահան Բաբայանն էր։ Պատգամավորներն էլ, մտնելով դահլիճ, ողջագուրվում էին, բարեմաղթանքներ հղում նրան։ Բաբայանը, սակայն, շփոթված […]

Կառավարության աշխատակազմի գնումների ցանկում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել. Ժողովուրդ

“ժողովուրդ” թերթը գրում է. Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո կառավարության աշխատակազմի գնումների ցանկում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, և ինչպես երևում է, վերջինս, հավանաբար, ցանկանում է նորովի կահավորել իր տարածքը:  “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ կառավարության աշխատակազմը նախատեսել է գնել 1 մլն 650 և 24 մլն 77 հազար դրամ արժողության կահույքներ, 1 մլն 160 հազար դրամի՝ […]

ԲՀԿ-ն հերթական անգամ արջի ծառայություն մատուցեց. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. ԲՀԿ-ն երեկ հերթական անգամ արջի ծառայություն մատուցեց քառյակին, որն ամեն կերպ փորձում էր տապալել ԱԺ արտահերթ նիստը, քանի որ կառավարությունն օրակարգ էր մտցրել նախագծեր, որոնք, հակառակ կանոնակարգի, ընդդիմադիրներին չէին ներկայացվել։ Քվորումի խնդիր ունեցող եւ ցնցումների մեջ հայտնված  ՀՀԿ-ականներին վճռական օգնության հասան ԲՀԿ-ական պատգամավորները, որոնց շնորհիվ միայն հաստատվեց ԱԺ արտահերթ նիստի կանոնակարգը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված