07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պաշտպանության նախարարը եղել է հենակետերում

Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամասերում ու մարտական հենակետերում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, հետեւել է զորամասերում ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին: Սեյրան Օհանյանը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, խրախուսել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած եւ կարգապահ զինծառայողներին: […]

Լավ օրից չէ, որ թանկացնում են էլեկտրաէներգիան. ՀՀԿ պատգամավոր

”Ես շատ զարմանում եմ, որ այսօր կգտնվեն մարդիկ, որոնք մտածում են, որ իշխանությունը փորձում է քաղաքական նկատառումներով հոսանք բարձրացնի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` արձագանքելով քննադատություններին, թե էլեկտրաէներգիայի թանկացումը իշխանությունների քաղաքական որոշումն է: ”Յուրաքանչյուր իշխանություն մտածում է իր ժողովրդի մասին, իսկ իշխանությունն ինչու պիտի անընդհատ դիտավորյալ քայլեր անի և մտածի իր […]

”Բանանց”-”Սանտա Կոլոմա” հանդիպումն անվճար տոմսերով է

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի ”Բանանց”–”Սանտա Կոլոմա” պատասխան խաղը տեղի կունենա վաղը 18.00-ին: Հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով։ Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին հանդիպմանը ”Բանանցը” անակնկալ կերպով պարտվել էր մրցակցին ` առանձնապես չցուցադրելով լավ խաղ:

Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փոքր որդին սպասում է

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռն այսօր չհրապարակվեց՝ դատավոր Լեւոն Ավետիսյանի վատառողջ լինելու պատճառով: Մինչ դատարական նիստը և հետո դատարանի մոտ անհամբեր սպասումով կանգնած էին գնդապետի տղաները: Իմ զրույցը 10 ամյա Նոյի հետ մի տեսակ շաղախված էր հավատով և հպարտությամբ: 5-րդ դասարանցի տղան փոխանցեց, որ սպասում է […]

Նաիրի Հունանյանը դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում

Հոկտեմբերի 27-ի գործի դատապարտյալ Նաիրի Հունանյանը, արդեն մի քանի օր է, գտնվում է ”Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ում:  Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Henaran.am-ին հայտնեց, որ Նաիրի Հունանյանը բժշկական հետազոտությունների է ենթարկվում, վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, դեռ մի քանի օր կմնա, հիվանդանոցում, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ հուլիսի երեքին Նաիրի Հունանյանը վիրահատվել էր:

Գաղութների պետը աշխատանքից ազատման դիմում է գրել

Ըստ Henaran.am-ի աղբյուրների, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել: ՔԿՀ լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանը չմեկնաբանեց տեղեկությունը՝ նշելով, որ դա իր իրավասության ներքո չէ, եւ ՔԿՀ վարչության պետին ազատում եւ նշանակում է ՀՀ նախագահը: Հայկ Հարությունյանի փոխարեն նշանակվելու է “Հրազդան” ՔԿ հաստատության պետ Տիգրան Նավասարդյանը:

Մեդվեդևը սպառնացել է Ուկրաինային և Վրաստանին

Եթե Ուկրաինայի և Վրաստանի խորհրդարանները համաձայնեն իրականացնել Եվրոմիությանը միացման վավերագրերի ստորագրումը, ինչպես արեց Մոլդովայի խորհրդարանը, ապա այս երկրների հետ առևտրում կարող են ընդունվել պաշտպանիչ միջոցներ: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` հաղորդում է Interfax-ը: ‘’Բնականաբար, եթե այսպիսի ուղղությամբ դեպքերը զարգանան Ուկրաինայում և Վրաստանում, ապա միջոցառումների շարքը` առևտրատնտեսական հարաբերությունների և ազդեցության ոլորտում, Ռուասատանը կդիմի […]

”Չարի վերջը”` հայկական իրականության մեջ /վիդեո/

”Միգուցե, այդ մարդկանց բողոքը դեռ չի ազդում իշխանությունների որոշումների վրա, բայց որ նրանց բողոքը վաղուց տեղ է հասնում, որ իշխանությունները սկսել են լրջորեն կշռադատել իրենց առաջիկա որոշումները, այդ ընդզվումը շատ բան է տվել”,-այսօր ասուլիսում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` ի պատասխան հարցի, թե ինչ իմաստ ունի քաղաքացիական հասարակության ընդվզումը, եթե այն չի ազդում իշխանությունների որոշումների վրա: […]

”Կորցրեցինք 2 միավոր”. Վարդան Մինասյան

Ղազախական ”Տոբոլի” գլխավոր մարզիչՎարդան Մինասյանը մեկնաբանել է ”Իրտիշի” հետ ոչ-ոքին (1-1): ”Ինչ կարող եմ ասել: Առաջին խաղակեսում լավ էինք խաղում, արեցինք այն ամենը, ինչ նախատեսում էինք: Երկրորդ խաղակեսում հոգնեցինք և մրցակիցը սկսեց ավելի ակտիվորեն գրոհել: Գտնում եմ, որ երկրորդ խաղակեսում մեր հնարավորություններն ավելի լավն էին, քան մրցակինը: Համարում եմ, որ կորցրեցինք 2 միավոր: Բաց թողեցինք մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի