07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Pink Floyd-ը նոր ալբոմ կթողարկի

Բրիտանական Pink Floyd ռոք խումբը հոկտեմբերին կթողարկի նոր ալբոմ` ‘’The Endless River’’ անունով: Այս մասին գրված է gazeta.ru կայքում: Հաղորդվում է, որ նոր ալբոմը հիմնված է 1994 թ. կենդանի համերգների ձայնագրությունների վրա: Համերգը եղել է խմբի անդամ Ռիչարդ Ռայթի մասնակցությամբ, ով մահացել է 2008 թ.ին 65 տարեկան հասակում:

Խեղկատակության հերթական օղակը. Ալեք Ենիգոմշյանը պահանջելու է /վիդեո/

Ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին ընկերները համարում են անարդարության զոհ: Ազատամարտիկները պնդում են, որ Ավետիսյանը կալանավորվել է միայն իր քաղաքական հայացքների պատժառով; Վոլոդյա Ավետիսյանը համարվում է քաղբանտարկյալ և նրա օրեցօր հետաձգվող դատավարությունը զայրացնում է նրան սատարող ազատամարտիկներին և հասարակական-քաղաքական գործիչներին: Henaran.am-ի թղթակիցը անարդարության և ազատամարտիկի դատի մասին զրուցեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Ալեք ենիգոմշյանի հետ: “Այսօր […]

Իր մահկանացուն կնքեց Ռաֆայել Աթոյանը

Կյանքի 84-րդ տարում Ֆրեզնոյում վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, դերասան Ռաֆայել Աթոյանը: Ռ. Աթոյանը ծնվել է 1931 թ. հունվարի 31-ին` Լենինականում (Գյումրի): 1944-46 թթ. սովորել է տեղի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1948-53 թթ.` Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1954-59 թթ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում: Ռ. Աթոյանը հեղինակել է մի շարք բնանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ: […]

Ինչքան օրենքն ու բարքերը թուլանում են, ավելի աչքի են ընկնում. ի ծնե, թե՞ ձեռքբերովի

Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնի տնօրեն Կարեն Թոփչյանի խոսքով` համասեռամոլների թիվը ոչ թե վերջին տարիներին ավելացել է, այլ ուղղակի նրանք ավելի բացահայտ են դարձել: ”Նրանք լեգալիզացիայի են ենթարկվում, ի հայտ են գալիս, բացահայտ են դառնում, ինչքան օրենքն ու բարքերը թուլանում են, ավելի աչքի են ընկնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ սեքսոպատոլոգի` մոտ քառասուն տարի առաջ էլ համասեռամոլների […]

60 տարվա հիշողություններ. Գլխավոր Ոզնու կինը հիշում է/վիդեո/

Ի՞նչ առաքելություն է իր վրա ստանձնել “Ոզնի” երգիծական շաբաթաթերթը: Շաբաթաթերթ, որը իր ուսերին 60 տարվա պատմություն ունի: “Ոզնու” հայտնի կարգախոսները ժպիտով են զարդարել շատերիս առօրյան: Հատկապես ամենաերկարակյաց խմբագիր, քնարական պոետ ու Հայաստանի գլխավոր Ոզնի՝ Արամայիս Սահակյանի արդեն առօրյաի մաս կազմած խոսքերը՝ համեմված բարի հումորով: Արամայիս Սահակյանի կինը՝ Աստղիկ Սահակյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հիշեց հետաքրքիր […]

Ջուրը մեխանիկորեն պիտի թանկանար

“Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության” եւ “Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության” միության փոխնախագահ Միլետա Արիստակեսյանի խոսքով` կարելի էր գուշակել, որ էլեկտրաէներգիայի թանկացումից հետո թանկանալու է նաև ջուրը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նկատենք, որ ջրի սակագնի վերանայման հարցն ընդգրկված է ՀԾԿՀ-ի` երկու օր հետո կայանալիք նիստում: ”Ամեն տեղ էլեկտրաէներգիան օգտագործում են, ու […]

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի տասնհինգերորդ նիստը

Հուլիսի 7-ին Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցեւի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի տասնհինգերորդ նիստին: Նույն օրը տեղի ունեցած նիստը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցեւը: Նիստին մասնակցեցին […]

Վանաձորում հիմա էլ կարկուտ է

 Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հուլիսի 7-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Փանիկ, Անուշավան, Լուսակերտ, Գետափ, Այգեբաց, Սպանդարյան, Ջրառատ գյուղերում, իսկ Ղարիբջանյան գյուղում քանդվել է տան տանիք: Կարկուտ  է տեղացել նաեւ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, ինչի հետեւանքով ջուրը լցվել է հարակից տները եւ արգելափակվել են ավտոմեքենաներ: […]

Ակցիայի մասնակիցները համաձայնեցին Արշակյանի ախպերական առաջարկին

“Դուրս մեր գրպանից”  նախաձեռնության հերթական ավտոերթը, որը մեկնարկել էր Մյասնիկյան պողոտայից՝ անցնցում եւ “ախպերավարի” ավարտվեց Բրազիլիայի հրապարակում: Իսկ նախաձեռնության անդամները նախապես համաձայնության եկան ՃՈ պետ Արսեն Արշակյանի հետ, որ նրանք այս անգամ ճանապարհը չեն փակի, Հանրապետության հրապարակը կշրջանցեն եւ անբնական խցանում չեն առաջացնի։  “Բացի Հանրապետության հրապարակից: Ես էլ ձեր հետեւից կգամ Բրազիլիայի հրապարակ եւ այնտեղ […]

Ռուսաստանը կես տարվա ընթացքում 5,6 միլիարդ դոլլարի զինամթերք է վաճառել

Այս տարվա ընթացքում Ռուսաստանը վաճառել է 5,6 միլիարդ դոլլարի զենք ու զինամթերք: Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը ՌԴ ռազմական-տեխնիկական հանձնաժողովի նստաշրջանի ժամանակ` գրում BBC-ի ռուսական բաժինը: Զենքի արտասահմանյան պատվերները կազմել են 50   մլդ դոլլար: Անցած տարում զինամթերքի վաճառքի ընդհանուր գումարը կազմել է 15,7 մլդ դոլլար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի