20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հրազդանի ցեմենտի գործարանը նոր սեփականատեր ունի. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, “Միկա ցեմենտ” (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի:  Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը գործարանը գնել է ու շատ շուտով պատրաստվում է այն գործարկել: Իհարկե, Գ. Մելքոնյանը թերթի հետ զրույցում նշեց, որ ինքն ընդամենը միջնորդել է, որ իր մոսկվայաբնակ ընկերները գնեն գործարանն ու աշխատեցնեն, սակայն […]

Արսեն Բեգլարյանը հեռացավ ”Շիրակից”

Այսօր երկկողմանի համաձայնությամբ ”Շիրակը” խզել է պայմանագիրը դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ: Նշենք, որ Բեգլարյանի հետ պայմանագիրը ստորագրվել էր հունիսին 23-ին: Արսեն Բեգլարյանը ”Շիրակի” հետ մասնակցեց մի քանի ընկերական հանդիպումների և պաշտպանեց ”Շիրակի” դարպասը Եվրոպա լիգայի Կարագանդայի ”Շախտյորի” հետ առաջին հանդիպմանը: Մի քանի օր անց ”Շիրակը” կներկայացնի նոր դարպասապահի: 

Ավելի լավ է՝ Ռուսաստանից առնեն, քան Թուրքիայից ու Իսրայելից. Կոմանդոս

”Ավելի լավ է՝ Ռուսաստանից առնեն, քան Թուրքիայից ու Իսրայելից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ խոսելով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին: ՛՛Զենքը ոչ թե միայն շահագործում են, այլև պիտի սովորեցնել, մասնագետներ են ուղարկում այդ զենքերի հետ, ավելի լավ է ռուսներ լինեն, քան այլ երկրի մասնագետներ՛՛,-նշեց նա: Խոսելով Քարվաճառ ներթափանցած դիվերսանտների մասին՝ նա […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հետ

Հուլիսի 22-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսել ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած […]

Վարչապետը գոհունակություն է հայտնել աղետի գոտում իրականացված բնակարանաշինության արդյունքներից

        Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի ընթացքին եւ արդյունքներին ծանոթանալու նպատակով:      Գյումրու Մուշ 2 թաղամասում կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, այցելել բնակարաններ, լսել նրանց դժգոհությունները բնակարանային պայմանների որակի եւ առկա թերությունների վերաբերյալ: Վարչապետ […]

Facebook-ը ներկայացրել է ‘’Պահել’’ կոճակը` ավելի ուշ նորություններ կարդալու և այլ նյութեր դիտելու համար

Facebook սոցիալական ցանցը ներկայացրել է ‘’Պահել’’ կոճակը` ավելի ուշ նորություններ կարդալու և տեսանյութեր դիտելու համար: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Կոճակը կաշխատի Android և iOS օպերացիոն համակարգերի հիման վրա գործող բոլոր սարքերի համար: ‘’Յուրաքանչյուր օր մարդիկ սոցցանցի էջերում գտնում են տարատեսակ հետաքրքիր բաներ, բայց միշտ չէ, որ բավականաչափ ժամանակ ունեն դրանք ուսումնասիրելու համար: Այժմ դուք կարող […]

Գեղեցիկ Երեւան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում այցելել է «Մալաթիա» պուրակ, որտեղ Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երեւան» ծրագրի շրջանակում կատարվում են այգու հիմնանորոգման աշխատանքներ: Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի եւ վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է զբոսայգում եւ տեղում հետեւել […]

՛՛Սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ են, բայց այլ բնույթի՛՛. Տեր-Պետրոսյանի հարցազրույցից

՛՛Սահմանադրական փոփոխությունները, որ առաջարկվում են իշխանության կողմից, ընդհանրապես անընդունելի են, վտանգավոր և մերժելի, բայց մյուս կողմից համոզված եմ, որ մեր Սահմանադրությունում պետք է լինեն փոփոխություններ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մասին, որտեղ նա ժամանակավրեպ է անվանում այս բարեփոխումները: Ըստ Գիմշյանի՝  այլ բնությի փոփոխություններ են անհրաժեշտ, […]

Մորատան բաց կթողնի 30-40 օր

”Յուվենտուսի” նորեկ Ալվարո Մորատան վնասվածք է ստացել մարզման ընթացքում: 21-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի 30-40 օր: Իսպանացու տրանսֆերի համար ”Յուվենտուսը” ”Ռեալին” վճարել էր 20 մլն եվրո: Իսպանական թիմի կազմում Մորատան 23 խաղում դարձել էր 8 գոլի հեղինակ:

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ. հուլիսի 24-ի ժամը 10.00-ից մինչեւ հուլիսի 25-ի ժամը 10.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Ազատության պողոտայի կենտ համարների եւ 24 շենքի, Մարշալ Բաղրամյան պող., Ադոնցի, Շիրվանզադեի, Մամիկոնյանց, Տոլբուխինի, Ն. Տիգրանյան, Մալխասյանց, Շահսուվարյան, Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Ն. Զարյան, Հ. Սահյան, Հ. Էմինի, Թավրիզյան, Մանուշյան, Սեւքարեցի Սաքոյի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված