08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մահացել է Ալֆրեդո դի Ստեֆանոն

Մադրիդում մահացել է լեգենդար ֆուտբոլիստ, Մադրիդի ”Ռեալի” պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն: Հուլիսի 5-ին 88-ամյա Դի Ստեֆանոն սրտի կաթվածի պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց: Արգենտինացին ”արքայական” ակումբի կազմում հանդես է եկել 11 տարի, որից հետո մեկ մրցաշրջան ակումբում աշխատել էր որպես թիմի գլխավոր մարզիչ:  Նա ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է աշխարհի երրորդ ֆուտբոլիստը: Կարիերայի ընթացքում Դի Ստեֆանոն […]

“Բիվշի կազյոլ” մարդը սպանել է “Ստերվա” կնոջը. Ժամանակ

“Ժամանակ”-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտյոմ Ղազարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ: 37-ամյա Արտյոմ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել իր փաստական կնոջը՝ Ցողիկին խեղդամահ անելու, դիտավորյալ սպանելու համար: Ռուսաստանում արտագնա աշխատանք կատարող Արտյոմ Ղազարյանը 2009 թվականից փաստական ամուսնական կյանք է վարել ՌԴ քաղաքացի, […]

Հոսանքազրկումներ Հայաստանում

Հայաստանի էլեկտրական ցանցերը  է, որ այսօր` հուլիսի 8-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի` “Հարավ” մասնաճյուղ` 10:30-13:00 Աբովյան փ. 3/2, 5/1, Թումանյան փ. 19, 21, Տերյան փ. 18-32 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները 14:00-16:30 Եր.Քոչարի փ. 9, 11, 17, Քաջազնունու փ. 2, 4 շենքերը, Արհեստավորների փ. 10-67, Կորի […]

Հացը թանկանալո՞ւ է. Հայկական ժամանակ

Օգոստոսի 1-ից էլէներգիայի 10 տոկոս թանկացումը որոշակի ազդեցություն կունենա նաեւ ապրանքների գների վրա: Երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը փորձել է պարզել, թե արդյո՞ք սակագնի բարձրացումը կհանգեցնի նաեւ հացի թանկացմանը: “Դե լույսով է թխվում հացը, ուրիշ ի՞նչ կարելի է անել, երեւի թե կբարձրանա: Հացը թխվում է հոսանքով, ու հոսանքի թանկանալու դեպքում հացն էլ կթանկանա…”,- այսպես են պատասխանել […]

Վարչապետն ընտրեց Բալասանյանի խոսնակին. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթի տեղեկություններով, վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջապես կայացրել է մամուլի խոսնակի իր ընտրությունը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսնակի որոնումները ի վերջո հանգել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանի թեկնածության վրա: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հայաստանի բնակչության զգալի հատվածը երկրպագում է Արգենտինայի հավաքականին

Ի պատիվ պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ տրվել է պաշտոնական ճաշ: *** Սերժ Սարգսյանի բաժակաճառը ՀՀ Նախագահի պատվին տրված պաշտոնական ճաշին   “Հարգարժա՛ն ներկաներ, Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել հյուրընկալ արգենտինյան հողում, եւ ես շնորհակալ եմ այս ջերմ հյուրընկալության համար: Մեծ հաճույք է նաեւ գտնվել “Բարի քամիների” քաղաքում` տանգոյի […]

Կոլյայիչի առյուծներից չի վախենում. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն զրուցել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից: –Պարոն Մարգարյան, անվերջ զրույցներ կան, որ ԲՀԿ գործարարները դուրս են գալիս ԲՀԿ-ից, դուրս են գալիս: -Որտեղի՞ց եք նման բան լսել: Առաջին անգամ Ձեզնից եմ լսում, հերյուրանքներ են: Դուք դարձյալ հերյուրում եք: –Հերյուրո՞ւմ եմ: -Այո՛: –Վախենում եք առյուծներից, […]

Կլքեն Րաֆֆի Հովհաննիսյանին. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, նոր “չու” է սպասվում “Ժառանգությունից”: Կուսակցության վարչությունը շուտով “կլքեն” նորընտիր մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանը եւ վերջերս ԿԳԲ-ի հետ սկանդալային պատմության մեջ հայտնված Հրայր Մանուկյանը: Նրանք սովորելու են մեկնելու: Դավիթը՝ ԱՄՆ, Հրայրը՝ Չեխիա: Ընդ որում, սա այն դեպքն է, երբ “Ժառանգությունում” կարծում են, որ Սանասարյանը կառնի Զարուհու հացը՝ նախագահի թեկնածուի հարցում, որովհետեւ Համֆրի ծրագրով […]

Գալուստ Գրիգորիչը Մոսկվայում հայերեն է խոսել. Ժողովուրդ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով պաշտոնական այցով գտնվում է ՌԴ-ում, ուշագրավ քայլ է արել: Ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները, նա պատվիրակության կազմում Մոսկվա է տարել նաեւ թարգմանչի եւ այնտեղ ռուս պաշտոնյաների հետ շփվում է բացառապես հայերենով: Պատվիրակության անդամ ԱԺ պատգամավորները թերթի հետ զրույցում հաստատեցին այդ փաստը: Թերթը հիշեցնում է,  որ ՌԴ տոնի առթիվ ՌԴ […]

Սերժ Սարգսյանը Արգենտինայում է

Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ: Նկատի առնելով, որ Արգենտինայի Նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչների առողջական խնդիրների պատճառով հետաձգել է իր մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները, այդ թվում՝ հուլիսի 9-ին երկրի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները, արգենտինյան կողմի հետ բանակցությունները կայացել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի