22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վերաքննիչ դատարանն իր առաքելությունը չի իրականացնում. խնդիրը կլուծվի՞

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում առաջարկվող դատական եռաստիճան համակարգը երկաստիճան դարձնելով չեն լուծվի այսօրվա խնդիրները, որ կան դատական համակարգում: ”Խնդիրը հետևյլան է` եթե մենք Վերաքննիչ դատարանն այնպիսի վիճակի բերենք, որ այն գործի այնպես, ինչպես որ պետք է գործի, Վճռաբեկ դատարանը կմնա որպես իրավունքի դատարան, և փաստերը կքննարկենք մինչև Վերաքննիչ դատարան, իսկ Վճռաբեկ դատարանը միայն որպես իրավունքի բարձր դատարան կօգտագործվի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

”Հիմա ունենք իրավիճակ, երբ Վերաքննիչ դատարանը կատարում է Վճռաբեկ դատարանի նույն գործը, այսինքն` Վերաքննիչ դատարանը գործերը վարույթ է ընդունում և քննում է վճռաբեկության կարգով: Ես նորից բողոք եմ բերում Վճռաբեկ դատարան նույն կարգով: Դուրս է գալիս` 2-րդ ատյան այս պահին որոշակի դեպքերում. եթե այդպիսի որոշում է կայացվում, մենք չունենք”,-նշեց նա:

Ըստ Է. Մարուքյանի` եթե երկրորդ ատյանի դատարանը իր վրա է վերցնում վերևի ատյանի դատարանի առաքելությունն, ու ինքն է այն իրականացնում, անիմաստ է դառնում 3 ատյան ունենալը: Սակայն այստեղ մեկ անհանգստանող հարց ևս կա. ”Եթե այսօրվա այդ խնդիրը լուծվի, կարիք չի լինի այդ ձևով ռեֆորմի գնալ, եթե ռեֆորմի գնանք ու դառնա երկաստիճան դատարան, որքանով այն մարդու բողոքարկելու իրավունքը կիրացնի, չեմ կարող ասել: Խնդիրները շատ բարդ են, սև ու սպիտակ չէ, որ միանշանակ ասեմ”:

Պատգամավորը շեշտեց` այսօրվա խնդիրը կապված է նրա հետ, որ Վերաքննիչ դատարանն իր առաքելությունը չի իրականացնում, ամբողջ բեռն ընկած է առաջին ատյանների դատարանների վրա, Վերաքննիչ դատարանը դարձել է ատյան, որը պետք է միայն անցնել, որ բողոք բերել Վճռաբեկ դատարան: ”Վերջինս էլ դարձել է մի դատարան, որը սպառում է դատական ատյանները, որից հետո կարելի է բողոք բերել Եվրոպական դատարան: Ամբողջ միսիան դա է դարձել` սպասել մեր ատյաններն ու գնալ Եվրոպական դատարան”,-եզրափակեց Է. Մարուքյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ