06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել է իտալական Ա սերիա

Իտալական «Սամպդորիա» ակումբը հետաքրքրվում է Մոսկվայի ”Սպարտակի” և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Այս մասին հաղորդում է իտալական Tuttosport-ը: Ըստ աղբյուրի, ”Սպարտակը” բաց կթողնի թիմի հարձակվողին 10 մլն եվրոյի դիմաց: Իտալացիները, սակայն, ցանկանում են վարձակալել Մովսիսյանին` տրանսֆերը գնելու իրավունքով: Հիշեցնենք, որ Մովսիսյանը երկու ամիս չի խաղա վնասվածքի պատճառով:

Ասումա՝ ես Սադամ Հուսեյինն եմ. խնդրանք նախագահին /վիդեո/

Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակչուհի 70-ամյա  Կամելա Պողոսյանը՝ անցած հինգշաբթի Կառավարության շենքի դիմաց էր:  Նա պահանջում է, վերջ դնել Խաչպարի գյուղապետի կամայականություններին: Տարեց կինը այլևս չի վստահում նաև գյուղատնտեսության նախարարին, որովհետև բազմիցս զանգահարել է թեժ գիծ, որոնց միջոցով ցանկացել է “ուղղել” գյուղապետին: Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կինը իր ձեռքերով մշակել է 800 մետր մակերեսով տնամերձ […]

ԱԱ-2014. Արգենտինան հաղթեց Բելգիային և անցավ կիսաեզրափակիչ/վիդեո/

Շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: 1/4 եզրափակչում մրցեցին Արգենտինայի և Բելգիայի հավաքականները: Արգենտինացիները նվազագույն հաշվով հաղթեցին մրցակցին: Խաղն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ արգենտինացիների: Խաղասկզբում Գոնսալո Իգուաինը դարձավ գոլի հեղինակ: Արգենտինան կիսաեզրափակչում մրցելու է Հոլանդիա-Կոստա Ռիկա զույգի հաղթողի հետ:

“Համասեռամոլի կանացի մազերը պիտի տանեին, թե՞ յուբկան…”/վիդեո/

Գայանե Նասոյանը Երևան քաղաքի բնակիչ է: Չորս երեխաների միայնակ մայր: Գայանեի ավագ որդին՝ Մարտին Վարդանյանը մոր փոխանցմամբ պարկեշտ տղա է, սակայն հանդիպել է “փորձանքի”: Henaran.am-ը  առիթ ունեցել է անդրադառնալու այս պատմությանը:  6 տարի պատժաչափով դատապարտված Մարտին Վարդանյանը մոր պատմածի համաձայն ընդամենը համասեռամոլի  “զոհն” է: Նախ՝ Մարտին Վարդանյանը ժամկետային զինծառայության ընթացքում գանգուղեղի վնասվածք ստանալու հետևանքով հայտնվում է […]

Դուշան Միյիչը կգլխավորի ”Արարատը”

”Արարատի” գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի սերբ մասնագետ Դուշան Միյիչը: 49-ամյա մասնագետը արդեն ժամանել է Երևան և շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Միյիչը հանդես է եկել հարավսլավական «Վոյվոդինա», ինչպես նաև` իսպանական ”Էսպանյոլ”, ”Պալամոս” և հունական ”Կավալա” թիմերի կազմում: ”Վոյվոդինայի” կազմում պաշտպանի դիրքում հանդես եկող Միյիչը դարձել է Հարավսլավիայի չեմպիոն: Մարզչական կարիերայի ընթացքում Միյիչը […]

Թող միլիարդատերերը գթան իրենց ժողովրդին /վիդեո/

Բանաստեղծ Արտեմ Հարությունյանն անթույլատրելի է համարում էլեկտրաէներգիայի թանկացումը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նա կարծում է, որ եթե էլեկտրաէներգիայի թանկացմանը հետևելու են մի շարք այլ թանկացումներ, ինչը բնական է, ապա հասարակության սոցիալական վիճակն էլ ավելի է վատանոալու: Այս վիճակում նա հորդորեվ է դիմում երկրի միլիարդատերերին: ՛՛Թող գթան իրենց  ժողովրդին, որ խժռում են բյուջեի […]

Ինչպե՞ս է խորհրդարանի փոխնախագահը խաղադրույք անում /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը խաղադրույքներ չի անում: Նրա խոսքով, խաղադրույք անողը պիտի երկրպագու չլինի եւ դատի սառնասրտորեն: Նրա սիրելի թիմը՝ Հունաստանի ֆուտբոլի հավաքականը չնայած լքել է աշխարհի առաջնությունը, սակայն Շարմազանովի ֆավորիտը ուրիշ է: ‘’Իմ երազանքն է, որ 2018 թ.-ին բոլորս միասին գնանք Ռուսաստանի Դաշնություն և երկրպագենք Հայաստան հավաքականին: Կարծում եմ բոլոր շանսերը կան, որ […]

Երիտասարդ մարզպետները երիտասարդական մայրաքաղաքում էին /ֆոտո/

Օրերս  Սիսիան քաղաքում, կայացել է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզպետներին կից երիտասարդական խորհուրդների համատեղ նիստ: Տեղեկացնենք, որ մարզպետներին կից երիտասարադական խորհուրդների ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվել է ՀՀ վարչապետի որոշմամբ:  Նիստի սկզբում ողջունելով հյուրերին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ համատեղ նիստը Սիսիանում կայացնելը պատահական չէ, քանի որ Սյունիքի գողտրիկ այս քաղաքը, առաջինն է […]

Արտակ Դաշյանը պաշտոնապես տեղափոխվեց ”Վարդար”

Մակեդոնական ”Վարդարի” պաշտոնական կայքը հայտնում է, որ Կապանի ”Գանձասարի” կիսապաշտպան Արտակ Դաշյանը տեղափոխվել է մակեդոնական ակումբ: Թիմի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր։ ”Կփորձեմ թիմին օգնել հաջորդ մրցաշրջանում հասնել իր նպատակներին, որոնք են չեմպիոն  դառնալն ու երկրի գավաթը նվաճելը”,-նշել է Դաշյանը։ Ավելի վաղ ”Վարդար” էր տեղափոխվել ”Բանանցի” պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

Հայաստանի Սահմանադրությունից մինչեւ Արցախի անկախություն /վիդեո, ֆոտո/

Օրերս ճանաչողական այցով Արցախում գտնվող՝ Երեւանի թիվ 106 դպրոցի 6-րդ ա դասարանի “Նժդեհիկներ”-ը Ստեփանակերտում հանդիպեցին Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանի հետ: Վերջինս մանրամասն պատմեց Արցախի խորհրդարանի կազմավորման, գործունեության մասին:  Բնականաբար, “Նժդեհիկներ”-ի հարցերը խորհրդարանի փոխնախագահին՝ շատ էին ու բազմաբնույթ: “Իհարկե, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների Մայր օրենքները չնայած նմանություն ունեն, բայց տարբերություններ էլ կան: Ի վերջո, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի