12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է

Թուրք ազգայնականների կողմից դավադրաբար սպանված պոլսահայ նշանավոր լրագրող, “Ակոսի” գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն այսօր կդառնար 60 տարեկան: 
     Նշենք, որ Դինքն այն անձանցից էր, ովքեր Թուրքիայում պայքարում են խտրականության, ռասիզմի և բռնության դեմ, իրենց իդեալների համար վտանգում են իրենց կյանքը, խոսում են խաղաղության լեզվով` այսպիսով ոգեշնչելով և խրախուսելով ուրիշներին:

Դինքը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին Արևմտյան Հայաստանի Մալաթիա գավառում: Ծնողների ամուսնալուծությունից հետո վերջինս հայտնվել է Գետիկփաշա շրջանի հայկական մանկատանը, որտեղ ծանոթացել է ապագա կնոջ` Ռաքելի հետ: 
Հիշեցնենք, որ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին “Ակօս” խմբագրատան առաջ՝ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ