15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կապանը դարձավ Արցախյան ազատամարտի, հայոց պետականության վերականգնման համար մղվող պայքարի առաջին ջահակիրներից մեկը. Սեյրան Օհանյան /ֆոտո/

Սյունիքի մարզկենտրոն Կապանում ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շարքը մեկնարկեց կապանցիներին ուղղված ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձով: Այն կապանցիներին՝ սեպտեմբերի 13-ին՝ քաղաքի մարզադաշտում տոնոկան համերգից առաջ ներկայացրեց ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Տիգրան Փարվանյանը:

“Խորհրդանշական է, որ նվիրական այս տոնի տոնակատարությունները մեկնարկում են Կապանից, շրջան, որը դարձավ Արցախյան ազատամարտի, հայոց պետականության վերականգնման համար մղվող պայքարի առաջին ջահակիրներից մեկը, ենթարկվեց օդային ու հրթիռահրետանային ծանրագույն հարվածների, բայց կարողացավ կազմակերպել շրջանի սահմանների ամուր եւ հուսալի պաշտպանությունը: Դավիթ-Բեկի ու Գարեգին Նժդեհի պատգամներն անթեղած ու սկզբունքները որդեգրած կապանցու մարտական ոգին թույլ տվեց այստեղ կազմավորել նորաստեղծ հայկական բանակի առաջին ու ամենամեծ մոտոհրաձգային զորամասերից մեկը: Նրա անձնակազմը ծանրագույն այդ ամիսներին փայլուն կատարեց Սյունիքն անառիկ պահելու խնդիրը եւ մեծ մասնակցություն ունեցավ 1993թ. ազատագրական հաղթարշավին, իսկ 1994-ին` անվտանգության գոտու պաշտպանությանը` խաղաղություն բերելով Արցախի ու Հայաստանի սահմանամերձ գոտու բնակավայրերին: Կապանին մաղթում եմ տնտեսական զարգացում ու բարեկեցիկ կյանք, ցանկանում եմ, որ գալիք տարիները նշանավորվեն հայոց պետականության հզորացմամբ եւ խաղաղության ամրապնդմամբ:”,-ասված է նախարարի ուղերձում:

Մեկ րոպե հարգելով անկախության նահատակների հիշատակը՝ մեկնարկեց տոնական համերգը: Ներսիկ, Արաբո եւ Աղասի Ներսիսյաններ, Արամե, Սիլվա Հակոբյան եւ այլ մեներգիչներ ու համույթներ մի քանի ժամ տոնական տրամադրություն պարգեւեցին կապանցիներին:

Միջոցառման գլխավոր հովանավորներն էին “Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ՓԲԸ-ն եւ ձեռնարկության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Նա ՊՆ 1-ին բանակային կորպուսի ենթակա զորամասերին սատար կանգնելու եւ համատեղ գործունեություն ծավալելու համար արժանացավ կորպուսի պատվոգրին:

 “Հրաչ Ջաբրայանի գլխավորությամբ կայացավ ոչ թէ համերգ հանդիսություն այլ՝ ոգու զարթոնք, համաքաղաքային միասնության տոն:Ազգային ազատագրական բոցաշունչ երգերը մեր մեջ արթնացրին՝Նժդեհին Ու Թաթուլին, Մոնթեին ու Միկրոբին:Ասես իր անհայտ հեռաստաններից եկավ՝Կարոտը իր հետ բերելով հաղթական դրոշը իր գաղափարի: Իմ ոգեվորությանը չափ ու սահման չկա կարծես հագեցրի Մուշիս կարոտը, Կարծես մեջս հառնեցին Ռանչպար-ֆիդայի պապերս”ՙ,-գրել է Ֆեյսբուքի օգտատերերից մեկը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ