14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է կնքել ”Ամկարի” հետ

Ղազախստանի ”Ակտոբեի” եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է կնքել Պերմի ”Ամկարի” հետ; Այս մասին հաղորդում է Sports.kz-ն: Ֆուտբոլիստը ռուսական թիմում հանդես կգա 2015թ. հունվարից: Ռոբերտ Արզումանյանը մինչ ղազախական ակումբ տեղափոխվելը հանդես է եկել ”Փյունիկում”, դանիական ”Ռանդերսում”, լեհական ”Յագելոնիայում”, ռուսական ”ԲՄԱ-Էներգիայում”:

“Քնել” են Քիսոյի հետ, բայց փողը չեն տվել. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Անդրանիկ Գասպարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:Գործի մանրամասները հրապարակել է “Ժամանակ”-ը: 31-ամյա Անդրանիկ Գասպարյանի գործը քննվել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Անդրանիկը գտնվել է հետախուզման մեջ, հայտնաբերվել ու ձերբակալվել է Մոսկվայում 2012 թվականի նոյեմբերի 14-ին: Հայաստան է տեղափոխվել 2013 թվականի հուլիսի 4 […]

Հայաստանի քաղաքական էլիտան նեւրոտիկ է. Իրավունք

“Իրավունք”-ի հետ զրույցում “Այգ” հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանն ասել է, որ  դատելով մեր քաղաքական գործիչների կեցվածքից, ժեստերից,  կարելի է արձանագրել, որ նրանք նեւրոտիկ են, թե՝ ոչ: Մասնագետը, թեեւ անուններ չհրապարակեց, բայց ասաց, որ հիմնականում նեւրոտիկ են: Բայց դա ինչ-որ տեղ նրանք կարողանում են հաղթահարել: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Բենզինի փոխարեն՝ գազ. Ժողովուրդ

ՀՀ Դատական դեպարտամենտը որոշել է անցնել խնայողությունների, եւ այդ նպատակով ծառայողական մեքենաները բենզինի փոխարեն որպես վառելիք օգտագործում են սեղմված բնական գազ: “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ դատական դեպարտամենտը ՀՀ պետական բյուջեից 700 հազար դրամ է ծախսել՝ սեղմված բնական գազի կտրոններ ձեռք բերելու նպատակով: Թերթը տեղեկացավ, որ կտրոնները տրամադրվելու են դեպարտամենտի կենտրոնական մարմնի, ինչպես նաեւ Երեւանի Արաբկիր […]

Պատգամավորները վարձատրվում են նախկինի պես. Հայկական ժամանակ

  Ըստ “Հայկական ժամանակ”-ի, չնայած բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքով Աժ պատգամավորների աշխատավարձերը հուլիսի 1-ից բարձրացել են, նրանք շարունակում են ստանալ հին աշխատավարձերը եւ փաստացի՝ նորը չեն ստանա մինչեւ հոկտեմբեր:   Հուլիսի 1-ին պատգամավորները ստացել են հունիսի, այսինքն հին աշխատավարձը, իսկ հուլիսի համար ոչ թե աշխատավարձ են ստացել, այլ արձակուրդային, որը նույնպես հաշվարկվել է հին […]

Դիվերսանտների հետագա ճակատագիրը՝ փորձաքար. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, վերջերս Քարվաճառում ձերբակալված երկու ադրբեջանական դիվերսանտների հարցը փաստորեն դարձել է մեր հարեւան երկրի քարոզչական ու դիվանագիտական ջանքերի հիմնական նպատակակետը։     2009 թվականից կարողանալով պարբերաբար հատել ռազմաճակատի շփման գծի՝ բարդ ու կտրտված հյուսիսային հատվածը եւ թափանցելով Քարվաճառի շրջան, վերջերս ձերբակալված այդ երկու “ղաչաղները” եւ արդեն “Ալլահի գրկում հայտնված” նրանց երրորդ գործընկերը, իրենց այնքան […]

10 տարի՝ կնոջ հեշտոցում

 Շոտլանդացի 38-ամյա կինը, ով դիմել էր բժշկի, գանգատվելով քաշի կորստից եւ անզսպությունից, տեղեկացել է, որ իր հեշտոցում ավելի քան 10 տարի մնացել է սեքս խաղալիք: Կինը, ով լիովին խելամիտ է, պատմել է բժիշկներին, որ տաս տարի առաջ ալկոհոլի ազդեցության տակ սեռական հարաբերություն է ունեցել եւ օգտագործել 12.7 սմ երկարությամբ սեքս խաղալիք: Վիրաբույժները դուրս են բերել […]

Ռոնալդուն մարզվում է անհատական ծրագրով

”Ռեալի” հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն միացել է իր թիմին ԱՄՆ-ում: Նա արդեն մարզվում է, սակայն անհատական ծրագրով, և դեռ չի հասցրել վերականգնել իր լավագույն որակները: Դեռ հստակ հայտնի չէ նրա` հիմնական խումբ վերադառնալու ժամկետը: Ֆուտբոլիստը վնասվածքով էր հանդես գալիս աշխարհի առաջնությունում:

Վարդավառը՝ “Աբրանի” հետ Սեւանում /ֆոտո/

Երեկ՝ հուլիսի 27-ին “Արբրան” ընկերությունը Վարդավառը նշեց Սեւանում՝ հանգստացողների հետ: Ընկերությունը հանգստացողներին առաջարկում էր համտեսել “Russkie perci” օղին: Վարդավառը երեկ վերածվեց խրախճանքի: Հանգստացողների խոսքով, ափսոս օղին շատ չէին կարող խմել, քանի որ պիտի լիճը մտնեին… Ամեն դեպքում տոնը ստացվեց….

”ՊՍԺ”-ն Դի Մարիայի համար կվճարի 80 մլն եվրո

”ՊՍԺ”-ի ղեկավարությունը շարունակում է փորձել ձեռք բերել ”Ռեալի” կիսապաշտպան Անխել Դի Մարիային: Տեղեկատվության համաձայն, նրա համար փարիզեցիները պատրաստ են վճարել 80 մլն եվրո: Նշենք, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ոչ մի կերպ չի ցանկանում բաժանվել իր կիսապաշտպանից: Դի Մարիան մեծ ներդրում ունի թիմի վերջին հաջողություններում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված