01 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Հյուսիս-հարավ. աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Երևան-Արարատ հատվածում բետոնափռումը կատարվում է աջ երթևեկելի գոտում: Այդ հատվածի ամբողջական երկարությունը 19.5 կմ է: Ձախ կողմը բետոնապատված է ամբողջությամբ, իսկ աջ կողմում՝ 9.1 կմ-ն:

Երևան-Աշտարակ հատվածում բետոնափռման աշխատանքներ ընթանում են ձախ երթևեկելի գոտում: Աջ կողմը բետոնապատված է ամբողջությամբ, ձախ կողմում՝ 5.2կմ-ն:

Հողային աշխատանքներ և նոր ճանապարհի կառուցման աշխատանքներ են ընթանում նաև Աշտարակ-Թալին հատվածում: Այստեղ գործող ճանապարհը լայնացնելուց բացի, կատարվում են նաև 9 կմ շրջանցիկ հատվածի կառուցման աշխատանքներ: Կառուցվում են տարբեր բացվածքներով բետոնյա հեղեղատար կառուցվածքներ, տարբեր նշանակության անցումներ:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ