Հայաստանի վարչապետը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի N զորամաս
                        Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել են ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված N զորամաս՝ հանդիպել սահմանամերձ համայնքների ղեկավարներին, սպայական անձնակազմին եւ զինվորներին: Մինչ այդ Վանաձորում երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարը ներկա են գտնվել օրերս Մարտակերտում սահմանային միջադեպի հետեւանքով զոհված հերոս, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գեւորգյանի հոգեհանգստի արարողությանը: […]
                
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        



































