23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արթուր Աբրահամը մենամարտից առաջ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) ռինգ է վերադառնալու սեպտեմբերի 27-ին: Մենամարտը նախանշված է Գերմանիայի Քիլ քաղաքի “Սպարկասեն” մարզապալատում: Արթուր Աբրահամի մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ):
Այսօր` սեպտեմբերի 23-ին, Գերմանիայի Քիլ քաղաքում, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները: Բաց մարզում է անցկացրել նաեւ Փոլ Սմիթը:
Տեղեկացնեմ, որ Աբրահամ-Սմիթ մրցելույթն ուղիղ միացմամբ ցուցադրվելու է գերմանական ARD-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, սկիզբը` ժամը 00.30):

(Լուսանկարները` Սեբաստիան Հեգերի)
Հարգանքներով` Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ