29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞ւր են կորել ակտիվիստները

”Եթե հիմա չեն պայքարում, չի նշանակում, որ չեն պլանավորել ինչ-որ գործողություններ անել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հելսիկնյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն` ի պատասխան հարցի, թե ինչու վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվ պայքարող քաղաքացիական հասարակությունն այսօր ակտիվ չէ: 

Նա նշեց, որ քաղաքացիական հասարակության ռեսուրսները անսահմանափակ չեն, բայց ինքը միանշանակ գտնում է, որ քաղաքացիական հասարակության ակտիվությունը շատ կարևոր հարցերի վերաբերյալ կդրսևորի: ”Թե դա կլինի հանրահավաքի, թե երթերի, թե քննարկումների միջոցով, չեմ կարող ասել, բայց որ հաստատ կլինեն, դա միանշանակ”,-նշեց Ա. Սաքունցը: Հարցին, թե միգուցե քաղաքացիական հասարակությունը թեժացնի աշունը, նա պատասխանեց. ”Քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները չեն արվում աշունը թեժացնելու կամ գարունը թեժացնելու համար, դա կազմակերպվում է  խնդիրների հրատապությամբ կամ կարևորությամբ”:

Ա. Սաքունցը նաև շեշտեց` խնդիրներ շատ կան, բայց քաղաքացիական հասարակության ակտիվությունը պետք չէ պայմանավորել եղանակային փուլերով: ”Խորապես համոզված եմ` նրանց ակտիվությունը, ռազմավարությունը պայմանավորված չէ եղանակային փուլերով, քաղաքական ուժերի գործողություններով, քաղաքացիական հասարակությունն ունի իր օրակարգը, և եթե օրակարգերը համընկնեն, կարող է լինել նաև համագործակցություն: Այս պահին, ցավոք սրտի, նման օրակարգերի համապատասխանություն շատ քիչ կետերում կան”,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ