04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերապատրաստվում են ուսուցիչները

Շուրջ 30 ուսուցիչ՝ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից, հուլիսի 30-31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մասնակցում է “Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման” խորագրով ամառային դպրոցին։   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը կարեւորում է դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ճիշտ դասավանդումն ու մատուցումը։ Այն իր մեջ պարունակում է բարդություններ եւ սպառնալիքներ, քանի որ կարող է հոգեբանական […]

Հաստատվեց կուտակայինից հրաժարվելու դիմումի կարգը

Կառավարությունն այսօրվա նիստին սահմանեց կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիա­լա­կան վճարի կատա­րումը դադարեցնելու վերաբերյալ դիմումը հարկային մարմին ներ­կա­յաց­նելու կարգը: Սահմանվեցին նաև կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիա­լա­կան վճարի կատարումը դադարեցնելու վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող դիմումի ձևը, կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումի վերաբերյալ հար­­կա­յին մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը:  Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ այն անձանց, […]

Էական սպասելիքներ կան կրթության համակարգից. վարչապետը հորդորեց ԿԳՆ-ին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը հայտնեց, որ Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակվել է Մարդկային զարգացման համաթվի 2014թ-ի զեկույցը և նշեց, որ Հայաստանը իր դիրքը չի բարելավել: ՛՛Թեև Հայաստանի համաթիվը չունի էական բարելավում, սակայն մենք շարունակում ենք մնալ անցած տարվա մեր տեղում՝ 87-րդ տեղում՛՛,-ասաց Հովիկ Աբրահամյանն ու շարունակեց. ՛՛Այս հարցում […]

Սեյրան Օհանյանը Սյունիքում էր /ֆոտո/

  Հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով ԼՂՀ-ում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջին շրջանում հակառակորդի ակտիվացման փորձերի հետ կապված` պաշտպանության նախարարը անձնակազմին տվել է մեթոդական ցուցումներ եւ առաջադրել համապատասխան խնդիրներ:  Աշխատանքները հուլիսի 30-ին շարունակվել են Սյունիքի մարզում: Պաշտպանության նախարարին Սյունիքում բարձրաստիճան հրամանատարներից բացի ուղեկցում էր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: […]

Կառավարությունն առանձնացրել է 84 գերակա խնդիր

Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 31-ի նիստում հաստատեց կառավարության 2014 թվականի գործու­նեու­թյան միջոցառումների ծրագիրը: Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ  քսանվեց մարմիններ մշակել են կառավարության միջոցառումների ծրագրեր ու գերակա պլաններ, դրանք քննարկվել են կոմիտեներում, և առանձնացվել են 84 գերակա խնդիրներ: 

Վարչապետի հանձնարարականը՝ նախարարներին

Նախքան Կառավարության նիստի սկսելն այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ արդեն գրեթե հարյուր օր է անցել նորանշանակ նախարարների գործունեությունից: Նա հանձնարարեց բոլոր նախարարների ներկայացնել հաշվետվություն կատարած աշխատանքի ու ապագյում նախատեսած աշխատանքների մասին: 

Օսիպյանը հարցաքննվել է որպես վկա

Henaran.am-ը երեկ հարցում էր ուղարկել ՀՀ քննչական ծառայություն՝ պարզելու, թե Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը ինչու էր կանչվել ծառայություն: Այսօր՝ հուլիսի 31-ին ստացանք ՀՔԾ պետի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանի պատասխանը: “Ի պատասխան Ձեր էլեկտրոնային հարցման`  տեղեկացնում ենք,  որ ՀՀ քրեական օրեսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով / պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ […]

Հայաստանի մ-21 հավաքականը սկսեց մարզական հավաքը

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսվեց Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մարզական հավաքը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին առաջին մարզմանը: Այսպիսով, Հայաստանի Մ-21 հավաքականն սկսեց նախապատրաստությունը օգոստոսի 4-ին և 6-ին կայանալիք Իրանի Մ-22 հավաքականի հետ ընկերական հանդիպումներին:

Նարդիով 700 հազար դրամ “կրված” Վահագին ընկերները դանակ ու աղ են տվել, որ իրեն մատաղ անի

  Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նարեկ Խուդոյանի, Դավիթ Միքայելյանի եւ Ցոլակ Նասոյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Բողոքին անդրադարձել է “Ժամանակ”-ը: Գործը քննել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ: Նախաքննական մարմինը հիմնավորված է գնահատել, որ “Մեվրիկար” ՍՊԸ-ն ստանձնել է Հրազդան քաղաքի “Լազուր” ՊՈԱԿ-ի գլխավոր մասնաշենքի եւ կոմպրեսորային արտադրամասի տանիքների նորոգման աշխատանքների […]

Չեմպիոնների լիգայում Արզումանյանը դարձել է գոլի, իսկ Պիզելին գոլային փոխանցման հեղինակ/վիդեո/

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Ղազախստանի չեմպիոն ”Ակտոբեն” ընդունել էր ռումինական ”Ստյայուային: ”Ակտոբեի” մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը և կիսապաշտպան Մարկոս Պիզելին։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով: ”Ակտոբեն” առաջին պատասխան գնդակը խփել է Մարկոս Պիզելիի փոխանցումից, իսկ խաղի վերջին րոպեներին Արզումանյանի գոլը փրկել է ”Ակտոբեին” պարտությունից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի