18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

”Մանչեսթեր Յունայթեդի” երկրպագուները չեն հիասթափվի վան Գալից”. Կլյուվերտ

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի օգնական Պատրիկ Կլյուվերտը գտնում է, որ ”Մանչեսթեր Յունայթեդը” հաջորդ մրցաշրջանում կկարողանա դառնալ Անգլիայի չեմպիոն: ”Վան Գալը պատրաստվում է պայքարել տիտղոսի համար առաջին իսկ մրցաշրջանում: Նա լավ է հասկանում տակտիկայից, և նրան դուր է գալիս հարձակվողական ֆուտբոլը: Կարծում եմ, որ ”Մանչեսթեր Յունայթեդի” երկրպագուները չեն հիասթափվի իրենց նոր մարզչից”,-նշել է […]

Բուժհաստատություններում կխստացվի հսկողությունը

“Ավան” հոգեկան առողջության կենտրոն, “Նուբարաշեն” հոգեբուժական կենտրոն, “Նորք” հոգեբուժական կենտրոն, “Սեւանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց” Փակ բաժնետիրական ընկերություններում դեղերի ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում նշված հոգեբուժական կենտրոններում կիրականացնի ուսումնասիրություններ, ուսումնասիրությունների արդյունքները եւ համապատասխան առաջարկությունները կներկայացնի ՀՀ առողջապահության նախարարին: ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական […]

Հանրային խորհրդի անդամից տուն են խլել և տվել պարսկահայի. բողոքի ակցիա /վիդեո/

Այսօր, օրենքի հետ առնչվող տարբեր  հարցերով՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին մի խումբ քաղաքացիներ: Քաղաքացիներին էր միացել նրանց հարցերով մտահոգ Փաստաբանական պալատի փաստաբան Սուսաննա  Հարությունյանը: Անհատ ձեռնարկատեր  Արմենուհի Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ցանկանում է, որ օրենքը ուժ ունենա ու իրեն կարող է օգնել միայն ՀՀ դատախազը: ”Մեզ շպրտում են […]

Սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

2014թ. հուլիսի18-ին,  ժամը  07.00-ի սահմաններում,  N զորամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Արտեմի Ավագյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդ. 1-ին մասի /սպանություն/  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը: […]

Պիտի մաքսային խնդիրները դյուրացվեն, համապատասխան իրավական դաշտ ստեղծվի, որ իրանցի գործարարները ներդրումներ անեն

ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին այսօր ասուլիսում նախ ցավակցություններ հայտնեց Ուկրաինայում կործանված Մալազիայի ինքնաթիռի զոհերի հարազատներին: ՛՛Մենք ինքներս էլ դրա ցավը զգացել ենք մեր մաշկի վրա՛՛,-ասաց դեսպանը, ցավակցեց ու մաղթեց տոկունություն: Ապա խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակից՝ նա ասաց, որ շատ խնդիրներ են առաջացել ու դրանց լուծման համար անհրաժեշտ է  ոչ […]

Կարգալույծ է արվել իր դիմումի համաձայն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ եկեղեցական ծառայությունից հրաժարվելու իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը: Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով`Արման Գրիգորյան:

Միջնորդել է Օմբուդսմենը

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին դիմած կինը հայտնել է, որ իրեն չեն տրամադրել հաշմանդամության համապատասխան կարգ: Պաշտպանի եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության համատեղ աշխատանքների արդյունքում հարցը դրական լուծում է ստացել, դիմումատուին սահամանվել է հաշմանդամության 2-րդ խումբ: *** Շենգավիթի բնակչուհին ընտանեկան նպաստից օգտվելու խնդրանքով բազմիցս դիմել է Սոցիալական ծառայությունների տարածքային բաժին, սակայն մերժում է ստացել: Պաշտպանի միջնորդությամբ […]

Մարգարիտ Եսայանը մեծ ուրախությամբ ու անհամբերությամբ սպասում է հանրահավաքին /վիդեո/

”Բացարձակ մտավախություն չկա այդ հանրահավաքից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով ԱԺ ոչ իշխանական քառյակի աշնանային համատեղ հանրահավաքից, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: ՛՛Ընդհակառակը ես կողմ եմ, որ հանրահավաքներ տեղի ունենան, որովհետև եթե բոլորովին տարբեր գաղափարական հենք ունեցող չորս քաղաքական ուժեր միավորվել են և ուզում են հոկտեմբերին կամ աշնան որևէ ամսի հուժկու հանրահավաք անեն, ես մեծ […]

Ցավակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեին եւ Մալայզիայի Սուլթան Տուանկու Աբդուլ Հալիմին՝ Ամստերդամից Կուալա Լումպուր ուղեւորվող Մալայզիայի ավիաուղիների Բոինգ-777 ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն եւ զորակցություն է հայտնել Նիդերլանդների Թագավորին, վարչապետին ու Մալայզիայի Սուլթանին, զոհվածների հարազատներին […]

՛՛Կարող ենք միասին՛՛ կարգախոսի ներքո հանրային արշավը մեկնարկեց

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ այսօր Պողոսյան պարտեզներում մեկնարկեց hաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանն ուղղված հանրային արշավը: «Կարող ենք միասին» կարգախոսի ներքո իրականացվող արշավի նպատակն է խթանել ներառման և «կրթություն բոլոր երեխաների համար» գաղափարների տարածումը Հայաստանում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների` որպես հասարակության լիարժեք անդամների ընդունումը և նրանց դերի կարևորումը երկրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի