18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կամ ադրբեջանական ուղղություն է, կամ հայաստանյան. Մարտիրոսյանը՝ Լևոն Հայրապետյանի ձերբակալության մասին

՛՛Կամ ադրբեջանական ուղղություն է, կամ հայաստանյան։ Ռուսական ուղղություն բացարձակ չեմ տեսնում, որովհետև Ռուսաստանում գործարարներին բռնում են այն դեպքում, երբ ընդդիմադիր հոսանքների ֆինանսավորման խնդիր է լինում։ Այս հարցում Հայրապետյանը խիստ պասիվ է, ուստիև մնում է հայկական և ադրբեջանական տարբերակը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգություն՛՛  կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով  հայ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության մասին։ […]

Քլինթոնը կարծում է, որ Ուկրաինան Boeing-ի ողբերգության հետ կապ չունի

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը PBS հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, որ ինքը կարծում է մալայզիական Boeing-ը Ուկրաինայի իշխանությունները չեն խփել: Ըստ Քլինթոնի՝ իր մեջ հարց է ծագում՝ ով կարող էր խփել օդանավը եւ ով ուներ համապատասխան տեխնիկա: Նրա կարծիքով խոսքն անկածկած ՛՛զենիթային հրթիռի՛՛ մասին է: Բացի այս, Քլինթոնը ենթադրում է, որ կատարվածի հետաքննությամբ պետք […]

Անձնական մակարդակում Սերժ Սարգսյանը հայտնել է իր մտահոգությունն ավելի վաղ. մտավորականները՝ սահմանից

՛՛Քսան տարի է, որ այդ հարաբերական անդորրի ու պատերազմի մեջ են երկու երկրներն էլ, ուղղակի այն ժամանակ չէին տեղեկացնում այսքան շատ, հիմա ինտենսիվորեն տեղեկացնում են, իսկ այն ժամանակ չէին տեղեկացնում ու, բնականաբար, հիմա հասարակությունն ավելի շատ է անհանգստանում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ խոսելով սահմանային լարվածության մասին: Միաժամանակ նա նշեց, որ […]

Երեւանյան ամառը շարունակվում է

Էրեբունի վարչական շրջանում “Երեւանյան ամառ”  միջոցառումների ծրագրով կազմակերպված  միջոցառումը Լիոնի այգում համախմբել էր հայուրավոր էրեբունցիների: Երեխաներն ու մեծերը այգու տարբեր հատվածներում միաժամանակ հնարավորություն են ունեցել հետեւելու եւ մասնակիցը դառնալու հետաքրքիր տարբեր միջոցառումների:  Միջոցառման շրջանակում վարչական շրջանի մարզամշակութային կրթօջախների սաները հանդես են եկել պարային կատարումներով, ինչպես նաեւ գեղարվեստական մարմանամարզության եւ կարատեի ցուցադրական ելույթներով: Ամառային ուրախ եւ […]

Ղարաբաղյան հարցի լուծման ճանապարհը ռազմականն է. Դավիթ Հովհաննես

Այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը գրող Դավիթ Հովհաննեսը անդրադսառնալով ահմանային լարվածությանն ու դիվերսանտներին՝ նշեց, որ խուճապային վիճակ չի տեսնում ժողովրդի մոտ, այլ ընդհակառակը՝ նույնիսկ անտարբերության նշաններ է երևում: ՛՛Մարդիկ մի քիչ ավելի շատ պետք է անհանգստանային, ավելի շատ պետք է ելույթ ունենային, դեմ կանգնեին: Ո՞ւր են այդ միտինգավորները, ո՞ւր են այդ ցույցերը: Սա շատ […]

Պուտինը Boeing 777-ի աղետի համար մեղադրում է Կիևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մալայզիական ուղևորատար Boeing 777 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը կրում են ուկրաինական իշխանությունները՝ հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ ՛՛Անկասկած, պետությունը, որի տարածքում տեղի է ունեցել դա, պատասխանատվություն է կրում սարսափելի ողբերգության համար։ Այդ ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե այդ երկրում խաղաղություն լիներ, եթե Ուկրաինայի հարավ-արևելքում չվերսկսվեին ռազմական գործողությունները՛՛,- ասել է Պուտինը։ Նախագահը […]

Ինքն ասեց՝ ես Թուրքիայի շպիոն եմ, եկել եմ՝ հայերին սպանեմ, ես էլ փայտով տվեցի գլխին. Շանթը զայրացավ

 Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ և ընկերներ գործով դատական նիստը: Այսօրվա դատական օրակարգով շարունակվում է տուժողների քննությունը: Շարունակում է վկայություններ տալ նաև հրեշտակների 4-րդ հատուկ  գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը: Խաչատրյանը իր ցուցմունքում վկայել է, որ որովայնի վնասվածքը ստանալու պահը թեև հիշում է, բայց չի կարող ասել, թե ով […]

Սյունիքի արոտավայրերի վերաբերյալ հասարակական հնչողությունը դրդեց ներդրողներին հրաժարվել այդ ցանկությունից

՛՛Սյունիքի արտովայրերի խնդիրը մեծ հնչողություն ստացավ, երբ ինքն այնպիսին չէր, ու միջկառավարական համաձայնագիր չէր ստորագրվել, ընդհանրապես որևէ փաստաթուղթ չէր ստորագրվել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետությունում արտակարդ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին՝ ի պատասխան հարցի, թե աղմուկ հանած հայկակն արտովայրերը Իրանին վարձակալության տալու վերաբերյալ լուրերն, ի վերջո, իրական էին, թե ոչ:   ՛՛Ըստ […]

Աղվան Հովսեփյանը նշանակվեց

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին” Հայաuտանի Հանրապետության օրենքի 20-րդ եւ 51-րդ հոդվածների 1-ին մասերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ Աղվան Հովսեփյանը նշանակվել է նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ: Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը նախկինում  ՀՀ գլխավոր դատախազն էր:

Malaysia Airlines ավիաընկերությունը հստակեցրել է աղետի զոհերի թիվը՝ 298

Ուկրաինայի արևելքում ավիաաղետի հետևանքով զոհվել է 298 մարդ, այլ ոչ 295։ Malaysia Airlines ավիաընկերությունը, որին պատկանել է կործանված ինքնաթիռը, հստակեցրել է՝ օդանավում գտնվել է 280 չափահաս ուղևոր և 3 երեխա, ինչպես նաև 15 մարդուց բաղկացած անձնակազմ: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն։ Ըստ ավիաընկերության տեղեկությունների՝ ինքնաթիռում եղել են ուղևորներ աշխարհի 9 երկրներից. 144 հոլանդացի, Մալայզիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված