18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քաղաքաշինության նախարարն այցելել է Դիլիջան

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ՀՀ կառավարության` մարզեր կատարվող այցերի շրջանակում նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելել է Դիլիջան: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ նա այցելել է Դիլիջան քաղաքի շինհրապարակներ, ապա` քաղաքապետարանում անկացրել աշխատանքային խորհրդակցություն: Հաշվի առնելով, որ Դիլիջանում այսօր զարգացման լուրջ ծրագրեր են իրականացվում, կարեւորագույն խնդիր է դառնում Դիլիջանի տարածքային զարգացման եւ քաղաքի ճարտարապետական […]

Գևորգ Ղազարյանը մասնակցեց Կիևի ”Դինամոյի” դեմ խաղին

Հունական ”Օլիմպիակոսը” ընկերական խաղում ոչ ոքի` 1-1  խաղաց Կիևի ”Դինամոյի” հետ: Ինչպես հայտնի է, հունական թիմի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով մասնակցեց երկրորդ խաղակեսին:

Շատ թույլ է պատերազմի վերսկսման հավանականությունը. Իրանի դեսպան

՛՛Մենք դեմ ենք ցանկացած բռնության ու ծայրահեղականության, ցանկացած տարաձայնություն պետք է լուծում ստանա խաղաղ, բանակցային ճանապարհով, երկխոսության միջոցով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին՝ խոսելով սահմանին հակառակորդի վերջին օրերի ակտիվացումից:   Դեսպանը նշեց, որ այսօր կան միջազգային սկզբունքներ, և բռնությունը որևէ իմաստ այլևս չպիտի ունենա, ու այդ սկզբունքները […]

Եթե Մոնթեն կենդանի լիներ. ազատամարտիկը ընդդեմ անարդար դատավարության /վիդեո/

Երեկ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը կարդալուց րոպեներ առաջ Henaran.am-ի խմբագրությանը այցելեց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Ազատամարտիկը անկեղծ վրդդոված էր և քանի որ չէր վստահում արդարադատությանը, որոշել էր իր ասելիքը ասել դատից առաջ: Դատարանի որոշումը արդեն իսկ պարզ էր ազատամարտիկի համար: “Վոլոդյա Ավետիսյանը եղել է Լեոնիդ Ազգալդյանի տեղակալը: Աշխարհի ամենահզոր բանակները` Նապոլեոնը կամ դրանից առաջ […]

Թեժ գիծ արդարադատության նախարարությունում

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ  Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների եւ այլ վարչական իրավախախտումների հետեւանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով, մասնավորապես բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ քաղաքացիների ահազանգերին եւ դիմումներին օպերատիվ կերպով պատասխանելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված են ՀՀ արդարադատության նախարարության, այդ թվում նաեւ ԴԱՀԿ ծառայության, Ոստիկանության […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 9.00-ից մինչև հուլիսի 19-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ թաղամասի 10 և 11-րդ փողոցների, Մանթաշյան փող. և 1-ին նրբանցքի,  Գ.Նժդեհի 1-19,  Եղբայրության 9, 11, 13,  Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15, 16, 18,  […]

Օգոստոսի 1-ից սայտոտեկը` միայն դեղատոմսով

Օգոստոսի 1-ից սայտոտեկը դեղատներից  բաց կթողնվի միայն  դեղատոմսով։ Այդ մասին նախարարությունը տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին։ Նման որոշման առիթ են հանդիսացել  հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` արյունահոսություններ, թերի վիժում, պոստհեմոռագիկ անեմիաներ, չբերություն, ընդհուպ` անբարենպաստ ելք։ Հաշվի առնելով Միզոպրոստոլ (Սայտոտեկ, Միրոլյուտ) դեղի դեղաբանական ցուցման, հակացուցման, նշանակման, իրացման, փոխարինելիության առանձնահատկությունները, ինչպես նաև  հղիության ժամանակ […]

Գնաց սիրո հետեւից, բանը հասավ դանակահարության. Ժամանակ

“Ժամանակ”-ը անդրադարձել է Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում գտնվող  Գոռ Սիմոնյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Անչափահասների խմբակային կռիվը հենց այս դատարանից ոչ հեռու էր եղել… Ամբաստանյալ Գոռը սարիթաղցի է, անչափահաս՝ ծնվել է 1998 թվական փետրվարին: 2013 հունվարին, երբ Գոռը դեռ 15 տարեկան էր, […]

Հայաստանը Եվրամիության հետ նոր համաձյանգիր կունենա. Հրապարակ

“Հրապարակ” –ի  հետ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցության տարբերակներին՝ մասնավորապես ասել է. “Մենք խորհում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագա իրավական հիմքի (համաձայնագրի) շուրջ եւ Հայաստանի հետ շուտով կսկսենք լրջորեն մտածել այդ ուղղությամբ: Մենք համագործակցության առումով չենք որոշելու ԻՆՉ-ը, այլ ԻՆՉՊԵՍ-ը: Այն, ինչ այս պահին կարելի է վստահորեն ասել՝ լինելու է նոր […]

Արցախի մարտական հենակետում զինվոր է զոհվել

Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:             ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Ավագյանի ընտանիքի անդամներին, ծառայակիցներին ու հարազատներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված