04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Եթե Մոնթեն կենդանի լիներ. ազատամարտիկը ընդդեմ անարդար դատավարության /վիդեո/

Երեկ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը կարդալուց րոպեներ առաջ Henaran.am-ի խմբագրությանը այցելեց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Ազատամարտիկը անկեղծ վրդդոված էր և քանի որ չէր վստահում արդարադատությանը, որոշել էր իր ասելիքը ասել դատից առաջ: Դատարանի որոշումը արդեն իսկ պարզ էր ազատամարտիկի համար:

“Վոլոդյա Ավետիսյանը եղել է Լեոնիդ Ազգալդյանի տեղակալը: Աշխարհի ամենահզոր բանակները` Նապոլեոնը կամ դրանից առաջ Ալեքսանդր Մակեդոնացին էլ կերազեին ունենալ Լեոնիդի նման մտավորական-զորավար ու Վոլոդյաի նման ազատամարտի-ֆիդայի: Բայց մեր երկրում ընդունված է` գնա մեռի ու արի սիրեմ:Եթե Մոնթեն, որը իմ հրամանատարն էր կենդանի լիներ` իրեն էլ քաղաքացիություն չէին տալու, Ժիրայրի նման…”,-ասաց ազատամարտիկը:

Խաչատրյանը համոզված է, որ Վոլոդյա Ավետիսյանը մաքուր է ու ազնիվ: Համոզված է, որ հանուն ազգի է նա 6 երեխա ունեցել. ” Սա արդեն երկրի անվտանգության,պետականության անվտանգության հարց է: Եթե Վոլոդյան իրոք հանցագործ է թող պատժվի, բայց մենք տեսնում ենք չէ ինչ է կատարվում….”,-ասաց ազատամարտիկը նշելով, որ հարստությունը և պաշտոնները անցողիկ են, բայց անունը և գործը մնայուն.”Արևմտյան Հայաստանում միլիարդատերեր կային, էսօրվա Անկարայի նախագահի շենքը հայի տունա եղել….բայց ուրա  էտ հայը:Նրանից մեծահարուստ չլինեք… “:

Հիշեցնենք, որ երեկ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը հրապարակեց խարդախության մեջ մեղադրվող ազատամարտիկի վճիռը: 

Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման եւ նրանից պետք է բռնագանձվի 2 հազար դոլար:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ