08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Որքան էլ, որ հսկայական ջանքեր գործադրվեցին, իշխանությանը չհաջողվեց վարկաբեկել մարդկանց․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սրբազան շարժման, նրա առաջնորդ Բագրատ Սրբազանի գործի վերաբերյալ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հրապարակումը շատերիս համար կանխատեսելի էր, որովհետև այս իշխանության այլանդակությունները նրա քաղաքականության անբաժանելի մասն են կազմում:
Մյուս կողմից, հասարակության մեջ մի զգալի հատված էլ կա, որ ինֆորմացիոն ակտիվ հոսքերի, իշխանության բազմերանգ մանիպուլյացիաների պարագայում այսպիսի հիմնավորումների և ճշմարտության մատչելի մատուցման կարիքն ունի, ինչն էլ շատ հստակ արել է Հովհաննեսը:
Բագրատ Սրբազանը, Արթուր Սարգսյանը և Սրբազան շարժման նվիրյալները ունեն մի նպատակ` իշխանափոխության միջոցով կանխել Հայաստանի գահավիժումը և նրանց բոլոր գործողությունների հիմքում սահմանադրությամբ ամրագրված միջոցներն էին:
Որքան էլ, որ հսկայական ջանքեր գործադրվեցին, իշխանությանը չհաջողվեց վարկաբեկել մարդկանց և իր կարած կեղծ ահաբեկչության գործն իր գլխին էլ կջարդվի»:
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ