11 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Իշխանությունն իր ողջ ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում․Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանությունն իր ողջ ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև ֆորմալ առումով Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» փաշինյանական իշխանությունը չկատարի:

Անշուշտ իշխանությունը պլանավորել է 2025-26 թթ.-ի նախընտրական բազմաշերտ ցիկլը ու քիչ շեղումներով շարժվում է այդ ուղղությամբ:
Հասարակության այն հատվածը, որը չի ընդունում ՀՀ իշխանության կուրսը ներքին և արտաքին հարթություններում պետք է նոր իրողությունների պայմաններում օրակարգ ձևավորի ու փորձի կանխել:
Այստեղ խնդիրն այն չէ, թե ով կառաջնորդի այդ օրակարգի իրացումը, խնդիրն առանց ամբիցիաների և ինտրիգների հավաքական օրակարգի ու դրա իրացման ճանապարհային քարտեզի ձևավորումն է:
Ով չի ընդունում կամ էֆեկտիվ չի համարում գործընթացները կառավարությանն անվստահություն հայտնելու միջոցով գեներացնելը, պետք է քաղաքական օրակարգ նոր առաջարկ իջեցնի, որի շուրջ էլ պետք է համախմբման քաղաքական կոնսուլտացիաներ սկսել»:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ