Գաղտնիք չէ, որ Նիկոլի հռետորաբանությունը մշտապես պարունակում է սիմվոլիկա․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գաղտնիք չէ, որ Նիկոլի հռետորաբանությունը մշտապես պարունակում է սիմվոլիկա, որը նրա կողմից հաճախ ներկայացվում է կտրուկ և երբեմն էլ կոպիտ ձևակերպումներով։ Մի քանի ամիս առաջ նրա հնչեցրած «պետության համը կմնա բերաններդ» արտահայտությունը հենց այդ շարքի բնորոշ օրինակներից է, որը նա ասաց Սամվել Կարապետյանի կալանավորման ընթացքում։ […]