29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես հիմա այն ֆուտբոլիստը չեմ, ինչ նախկինում էի. Ուեյն Ռունի

“Մանչեսթեր Յունայթեդի” ավագ Ուեյն Ռունին խոսել է դաշտում իր սիրած դիրքի, ինչպես նաև Բոբբի Չարլթոնի ռեկորդը գերազանցելու ցանկության մասին:

“Ես հիմա այն ֆուտբոլիստը չեմ, ինչ նախկինում էի, սակայն ամեն դեպքում զգում եմ առաջընթացը: Այո’, իմ խաղը փոխվել է: Երիտասարդ տարիներին ես շատ էի վազում, եւ երբեմն ժամանակ չէր մնում իրացնել սեփական գոլային պահերը: Ժամանակի ընթացքում ես սկսեցի ավելի խելացի խաղալ եւ գոլերն ավելի շատ դարձան: Միեւնույն ժամանակ, ես ուրախ եմ նահանջելով խաղալու համար: Այնտեղ աշխատանք ունեմ եւ կարող եմ օգնել թիմիս: Ամեն ինչ կախված է կոնկրետ խաղի իրավիճակից եւ թե ինչ է ցանկանում մարզիչը: Ես կարող եմ խաղալ գրեթե ցանկացած դիրքում՝ կախված այն հանգամանքից, թե ինչ կասի մարզիչը:

Բոբի Չարլթոնի գոլերի ռեկո՞րդը: Ես պետք է այն գերազանցեմ՝ խոսենq մենք «Մանչեսթեր Յունայթեդից», թե՞ Անգլիայի հավաքականից: Եթե ես դա չանեմ, ապա շատ հիասթափված կլինեմ”, – Ռունիի խոսքերն է մեջբերում championat.com-ը` հղում անելով Telegraph-ին: 

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է Լուի վան Գալի այն խոսքերը, որտեղ վերջինս հայտարարել էր, որ Ռունին հարձակման մեջ իրեն ձեռնտու չէ:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ “Յունայթեդի” գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտարարել էր, որ հարձակման գծում գոհ չէ Ռունիի խաղից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ