11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քրեագետը բացահայտում է հոկտեմբերի 27-ի առեղծվածը

Քրեագետ Սերգեյ Գալոյանի հեղինակած գիրքը անդրադարձ է պատմության մեջ իրականացված հետաքրքիր  ու խոշոր հանցագործություններին: «Քրոնիկոն»-ում տեղ է գտել  1975 թվականի Մոսկվայի մետրոյի պայթյունը, որում մեղադրվեցին Ստեփան Զատիկյանը և նրա երկու ընկերները : Քրեագետը գրքում ապացուցում է, որ այդ մեղադրանքը կեղծ է եղել, և փաստում  որ դեպքի պահին  Ստեփան Զատիկյանն ու նրա երկու ընկերները Մոսկվայում չեն եղել:

«Հայաստանի իրականության մեջ այսպիսի գիրք գոյություն չունի, իսկ Ռուսաստանում միայն մեկ հատ կա: Բոլոր փաստերը ճշտված են մինչև վերջ: Տասնմեկ տարի ես հավաքել եմ այս տվյալները»,- ասել է հեղինակը:

«Հոկտեմբերի 27-ի»  դեպքերի հետ կապված Գալոյանն իր դիտարկումները ունի. «Մենք այն համարում ենք ունիկալ հանցագործություն, սակայն ԱԺ ներխուժելու փորձ ևս 3 երկրում եղել է: Դա հնարավոր կլիներ կանխել, եթե մարդիկ գոնե մի քիչ ծանոթ լինեին այստեղ ներկայացված փաստերին: Այս գիրքը հայ ընթերցողին կտա այն, ինչ ինքը չգիտեր, չգիտեր, որ ցանկության դեպքում կարելի էր կանխել «Հոկտեմբերի 27-ը», խելոք մարդիկ դա կկանխեին, եթե այս տվյալները նրանց ձեռքում լինեին»,-  նկատեց  նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ