ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը կազմակերպվել և անցկացվել է հրապարակայնության ու արդարության միջազգային չափանիշներին համապատասխան
Արդարադատության նախարարությունից հայտնում են. 2014 թվականի հոկտեմբերի 30-ին կայքը մի քանի հասարակական կազմակերպությունների և մի խումբ ֆիզիկական անձանց անունից մի շարք լրատվամիջոցներով հրապարակել է «Բաց նամակ ՄԻԵԴ դատավորի ընտրության վերաբերյալ» վերտառությամբ մի նյութ (այսուհետ՝ Նամակ): Նամակը հասցեագրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների մրցութային հանձնաժողովի բոլոր անդամներին (առանձին-առանձին և անհատապես): […]




































