14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծառատունկ Երեւանում

Երեւանի զարգացման 2014 թվականի ծրագրով, ինչպես նաեւ կանաչապատման տարեկան աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 60.000 ծառ եւ թուփ. 40.000-ը գարնանային, իսկ 20.000-ը`աշնանային ծառատունկի ընթացքում:

Դեկորատիվ ծառերի ընտրությունից առաջ հաշվի են առնվել բնապահպանների կարծիքները: Ըստ այդմ, մայրաքաղաքի բնակլիմայական պայմանների համար ավելի նպաստավոր են հացենիները, սոսիները, գնդաձեւ ակացիաները, կաղնիները, թույաներն ու թխկիները, որոնք էլ հենց ընտրվել են: Ծառատունկն իրականացվել է ոռոգելի տարածքներում:

Մայրաքաղաքում ավարտվել են նաեւ շուրջ 700.000 վարդակակաչների սոխուկների տնկման աշխատանքները։ Վարդակակաչների ծաղկման ժամանակահատվածը գալիք տարվա ապրիլ-մայիս ամիսներն են։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ