07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս համակարգն ինչ-որ իմաստով կջարդվի. Ս. Մարգարյան

Ազգային ժողովում ընթանում են ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնած ՛՛Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ՛՛ թեմայով խորհրդարանական համատեղ լսումներ:

 ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նկատեց, որ պետությունը անձի նկատմամբ բավական լուրջ տեղեկատվության է տիրապետում, հարցրեց՝ ո՞րն է երաշխիքը, որ այն ինչ-որ չարամիտ նպատակով ինչ-որ մեկի ձեռքը չի ընկնի:
՛՛Հանրային ծառայությունների համարանիշը կիրառվում է ոչ միայն սոցիալական ապահովության իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով, այլ հանրային՝ ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ նպաստելով անձին մատուցվող ծառայությունների որակի բարրձացումը: Այն գաղափարը, որը դրված է այս համակարգի հիմքում, հանձնաժողովներում քննարկման ժամանակ որևէ առարկության չի հանդիպել՛՛,-ասաց ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը:

Պատգամավորը հիշեց հանձնաժողովների նիստը, որովհետև այս ամենը սկսվել է այն պահից, երբ նախագծով փոփոխություն եղավ, որ տեղական հարկեր ու տուրքեր վճարելիս առաջարկ եղավ որոշակի բացառություններ անել.

՛՛Մեր առարկությունն այս նախագծին այն է, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը այս ոլորտներում է առնչվում տեղական կառավարման մարմինների համապատասխան ծառայությունների հետ, եթե անում ենք բացառություն, սա նշանակում է, որ այս համակարգն ինչ-որ իմաստով կջարդվի՛՛,-ասաց Մարգարյանը՝ընդգծելով, թե որքանո՞վ նպատակահարմար կլինի այն կիրառել, եթե ամբողջությամբ չի լինելու:
Մարգարյանը նշեց, որ որոշեցին ժամանակավորապես ընդունել Կառավարության առաջարկած փոփոխությունները, քանի որ հիմնական պատճառաբանությունն այն էր, որ տեղական հարկեր,տուրքեր վճարելիս բավական շատ խնդիրներ էին առաջանում.

Նշենք, որ ՛՛Հանրային ծառայությունների մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծում փոփոխությամբ առաջարկվում է հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր կիրառումը չտարածել համանքի բյուջե վճարվող հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վրա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ