05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անհաջող սալտոյի արդյունքում ֆուտբոլիստը դաշտում մահացել է /վիդեո/

Հնդկաստանում ֆուտբոլի ազգային լիգայի խաղերից մեկի ժամանակ մահացել է ֆուտբոլիստ Միզորամ Պիտեր Բիակսանգզուալան: Խաղի 63-րդ րոպեին ՛՛Վիֆլեեմ Վենգտլանգ՛՛ թիմի 23-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել եւ այն նշել՝ սալտո տալով: Սակայն սալտոն անհաջող է ստացվել, ֆուտբոլիստը գլխի վրա ընկել է եւ կոտրել ողնաշարը: Թիմակիցները մոտեցել են ֆուտբոլիսիտին ու տեսել, որ նա ինքնուրույն չի կարողանում վեր […]

Իմ տարիքն ինձ բավականացնում է. ՄԻՊ-ը` ՀՀԿ-ին

‘’Անում ենք  աշխատանք, պաշտպանում ենք շատերի իրավունքը, ուզում ենք դա անել ավելի լավ ու ավելի շատ’’,-Ազգային ժողովում ՄԻՊ զեկույցի քննարկման վերաբերյալ ամփոփիչ ելույթում ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Նա նշեց, որ աջակցություն է ստանում ինչպես հայ առաքելական եկեղեցուց, այնպես էլ միջազգային կառույցներից, սակայն ոչ այլ` համասեռամոլության արժեքները գովաբանելու համար: Նա շեշտեց, որ շատ հարցերում առաջընթաց կա, […]

Հոգեմետ դեղով քնեցրել են արջին.shamsyan.com

Ինչպես shamshyan.com-ն է տեղեկացնում, Ծաղկաձոր քաղաքի “Թփուտներ” ռեստորանային համալիրում պահվող 2 տարեկան արջին, որին  դեռեւս անհայտ պայմաններում, կարողացել է վանդակից դուրս գալ, գտել են անտառում: Երեւանի  կենդանաբանական այգու աշխատակիցներին, հրշեջ-փրկարարներին ու ոստիկաններին հաջողվեց հոգեմետ դեղ կրակելով արջին` քնեցրել նրան: Թմրած արջին արդեն տեղափոխել են “Թփուտներ” ռեստորանային համալիրի` իր վանդակ: Մանրասմասները սկզբնաղբյուր կայքում:

Նաիրա Զոհրաբյանն այդ անձին կգրանցի Գինեսի գրքում

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բնական է համարում, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը պիտի բուռն քննարկումներ առաջացներ Ազգային ժողովում: ”Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ մարդու իրավունքները խախտված չլինեն, բայց մինչ զեկույցին անդրադառնալը մեկ դիտարկում՝ երեկ այստեղ հնչած գնահատականի վերաբերյալ”,-Ազգային Ժողովում ՄԻՊ 2013 թվականի հաշվետվության մասին իր ելույթում նշեց նա: ”Երեկ ասվեց, որ կուսակցականացնում են […]

Հայաստանի համար Իրանի հետ տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծվում որպես ԵՏՄ անդամ երկիր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը 2014թ.  հոկտեմբերի 20-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ):  Երկու հարևան պետությունները ջերմ հարաբերություններ և կայուն առևտրային կապեր ունեն հազարավոր տարիներ ի վեր և համարվում են ռազմավարական բարեկամներ տարածաշրջանում: Հայաստանի և ԻԻՀ-ը արդյունավետ համագործակցում են էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում, ինչպես […]

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Հայաստանի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։ 

Տգետներ, անբարոյականներ, մեծախոսներ, ամբարտավաններ. ԱԺ-ում թեժ է

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ ասաց, որ ոչ իշխանական գործընկերները փոխանակ մարդու իրավունքների ոլորտում եղած խնդիրները վեր հանեն, ստանձնել են դատավորների, դատախազի, անվտանգության ծառայության ներկայացուցիչների ու օտարերկրյա ագենտների դեր: ‘’Հիշում էին հանցագործություններ, զոհվածներին, խորհուրդ կտայի չընկնել մարդկանց ընտանիքներ ու նրանց դեռ չսպիացած վերքը կրկին բորբոքեն իրենց քաղաքական շահարկումներին հոգուրդ […]

Վերջին օրերին նկատվող ցուրտը երկար չի տեւի. օդերեւութաբան

Վերջին օրերին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը նվազել է, բայց ցուրտը երկար չի տևի: Այդ մասին այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոյանը: Նա նշեց, որ այս գիշեր Արարատյան դաշտում օդում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև 0°C, հողի մակերևույթին -1…-2° C ցուրտ: ՛՛Հանրապետության տարածքում […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2013 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքները:

Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային լրատվամիջոցներում Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը. հիստերիա՝ “Ամերիկայի ձայնի” ֆիլմի շուրջ /վիդեո/

««Ամերիկայի ձայն»-ի պաշտոնական կայքում  տեղադրված ֆիլմը, որը պատմում է Ղարաբաղի ներկայի մասին, Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից որակվել է որպես «անջատողականության, օկուպացիայի և ագրեսիայի տարածման» բնույթ: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը: ԱԳՆ-ն բողոքել է, որ տեսանյութում հաշվի չի առնվել Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» կարծիքը, տեսանյութն ունեցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի