22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

”Որևէ վատ բան չեմ նկատել”, ”շատ լավ՛՛. մարզպետները՝ Սուրիկ Խաչատրյանից

 ՛՛Հարցը տվեք նրանց, ովքեր ծրագիրն իրականցնում են, մեր համայնքներին հիմնականում չի վերաբերում, ընդամենը մի քանի համայնքների մասին է խոսքը՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ խոսելով համայնքների խոշորացման մասին: Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանն, ապա նա նշեց. ՛՛Շատ լավ եմ վերաբերվում՛՛: ՛՛Ես ասել եմ, որ աշխատանքի ընթացքում ես […]

Մեկնաբանություն անելս վտանգավոր կարող է լինել. Արդարադատության նախարար

՛՛Ես գնահատական չեմ տա, որովհետև դատական պրոցեսը շարունակվելու է, այդ դատական ակտն օրինական ուժ չունի դեռևս, մեկնաբանություններ անելս վտանգավոր կարող է լինել՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյաը՝ խոսելով Շանթ Հարությունյանի և ընկերների դատավաճռի մասին: Հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնում է, նա ասաց. ՛՛Իհարկե, քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, դա դատական գործ է: Հուսով եմ, […]

Դարձյալ նույն երգն է երգվում, մենք լսել ենք. Հարությունյանն՝ ընդդիմությունից

՛՛Դա ակնհայտ է, և դրա մասին խոսել ենք, այլ խնդիր է, որ ցանկացած համագործակցություն ենթադրում է երկկողմանի աշխատանք, երկու կողմից պետք է լինի ցանկություն աշխատանք կատարելու՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն՝ի պատասխան հարցին, թե Կառավարությունը եռյակի հետ բանակցություններ չի ցանկանում վարել: ՛՛Մենք արդեն ունեցել ենք նման փուլ, եթե հիշում […]

՛՛Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը՛՛

«Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հոկտեմբերի 28-ին հրավիրել էր աշխատանքային քննարկում՝ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում: Տեղեկացնենք, որ ծրագիրն իրականացվում է  ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն» անվանակարգում:  Ծրագիրի նպատակն է […]

Հանկարծամահ եղած ուսանողը սրտի հետ կապված խնդիր ուներ

Երեւանի պետական համալսարանում քիչ առաջ  ֆիզկուլտուրայի դասաժամին մահացել է ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Հայրապետյանը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց համալսարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն պետ Կարեն Գրիգորյանը, ուսանողը վատ է զգացել ու մինչեւ բժիշկների գալը՝ մահացած է եղել: Ըստ նախնական տեղեկությունների ուսանողը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:

Արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա. ԿԸՀ

՛՛Որևէ արտահերթ ընտրության չենք պատրաստվում՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն՝ ի պատասխան հարցին, թե ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ, արդյոք ԿԸՀ-ն նախապատրաստվո՞ւմ է նման ընտրություններ անցկացնել: ՛՛Մենք առաջիկայում ունենք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Մի քանի համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ, դեկտեմբերին ունենք ՏԻՄ համար հերթական ընտրությունների սահմանված օր: Որևէ այլ […]

Հակամարտություն տերմինն այստեղ տեղին չէ. նախարար

 ՛՛Հակամարտություն տերմինն այստեղ այդքան էլ կիրառելի չէ, ուղղակի երկու գերատեսչություններ տարբեր  խնդիրների վերաբերյալ տարբեր կարծիքներ կարող են ունենալ նման դեպքեր շատ ունենք: Ես առանձնապես արտառոց բան չեմ տեսնում այստեղ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ դատախազության կողմից Քննչական կոմիտեի մի շարք աշխատակիցների նկատմամբ քրեական […]

Ինտելեկտուալ մրցույթներ ՀՀԿ Արարատի եւ Գեղարքունիքի երիտասարդական կազմակերպություններում

Այս անգամ ինտելեկտուալ խաղ-մրցույթներ տեղի ունեցան ՀՀԿ Արարատի և Գեղարքունիքի երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Մրցույթին մասնակցում էին երկու մարզերի շրջանային կազմակերպությունների թիմերը: Գեղարքունիքի մարզում Գավառի, Ճամբարակի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի շրջանային ԵԿ-ների և Գավառի Պետական Համալսարանի թիմերի միջև ծավալվեց լարված ու հետաքրքիր մրցապայքար, որում հաղթող ճանաչվեց ՀՀԿ Գավառի ԵԿ թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Գավառի […]

Որտե՞ղ փոշիացավ 8 միլիարդը. ԲՀԿ-ական պատգամավորը մանրամասնեց /վիդեո/

՛՛Գյուղատնտեսության բյուջեն նախորդ տարվա համեմատ, որը նախորդ տարի 15 միլիարդ  960 հազար դրամ էր հատկացված, այս տարի մի փոքր ավելին է մոտ 10-11 տոկոսով:Անցած տարվա բյուջեի քննարկումները մի մտահոգություն առաջացրեցին այն առումով, որ գյուղատնտեսության նախարարությունը հաշվետու եղավ՝ ընդամենը գյուղոլորտին հատկացված գումարների կեսի չափով: Ընդամենը 8 միլիարդի համար հաշվետվություն տվեցին, մնացած 8 միլիարդի համար հաշվետվություն չտվեց […]

՛՛Հուսով եմ, որ մի օր Ղրիմը կվերադառնա Ուկրաինայի տարածք. դեսպան

Ընտրությունների արդյունքում, կարելի է ասել, որ Ուկրաինայի ժողովուրդն իր ընտրությունը կայացրել է ԵՄ օգտին: Այս մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրություններին, ասել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան: Նա նշել է, որ ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև միջազգային հանրության շրջանում: ՛՛Առաջին հերթին ընտրություններին արձագանքել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի