18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Փառք նահատակներին Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ

5-ՐԴ ԲՐԻԳԱԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 22 –ՐԴ ՈՒՂԵՐՁ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

ՀՀ Երկրապահ կամավորականների միության , Եռասերունդ երկրապահի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ:

Մաղթում եմ բոլորիս քաջ առողջություն եւ հաջողություններ ընդհանուր գործունեության մեջ:

5-րդ բրիգադը, որ կազմավորվեց 1992 թվականի այս օրերին եւ որկազմում ընդգրկվեցին Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր շրջանների կամավորականները , կամավորական ջոկատներն ու կամավորական գումարտակները կատարեց իր առջեւ դրված խնդիրները անցավ փառապանծ մարտական ուղի եւ ռազմադաշտից վերադարձավ հաղթանակով:

 Հայ ժողովրդին պարտադրված պատերազմում ձեռք բերած հաղթանակի մեջ անգնահատելի է 5-րդ բրիգադի դերը եւ իր մարտիկների կյանքի ու առողջության գնով վաստակած հաղթանակաբեր գործունեության համար բրիգադը անվանվեց Լեգենդար եւ Հայոց զինուժի հաղթանակի պատմության մեջ ոսկե տառերով է գրված 5-րդ բրիգադի եւ նրա յուրաքանչյուր մարտիկի հերոսական մարտական ուղին:

Այդ մարտական ուղին անցնում է արցախյան ազատամարտի հյուսիսային ու հարավային ռազմաճակատներով եւ հասնում է ԼՂՀ ու ՀՀ պետական սահմանների ամրապնդմանն ու հայոց բանակի հզորացմանը:

Ես հպարտ եմ եւ ինձ համար պատիվ է , որ եղել եմ 5-րդ բրիգադի հրամանատարը. հպարտ եմ, որ մարտնչել եմ 5-րդի խիզախ հերոսների հետ, որ նահատակվեցին հանուն հայրենիքի ազատագրման ու հանուն խաղաղության:

Ես հպարտ եմ ,որ ծառայել եմ ձեզ հետ սիրելի 5-րդցիներ: Հպարտ եմ, որ այսօրբոլորս միասին 5-րդ բրիգադի փառքն ու հմտությունը փոխանցում ենք նոր սերնդին` երիտասարդ ու պատանի երկրապահներին:

Ձեզանից շատերն աշխատում են դպրոցներում պատանի երկրապահների հետ եւ իրենց փորձը փոխանցելով նոր սերնդին ` պատանի երկրապահին, կազմակերպում են Պատանի երկրապահ ակումբի ռազմահայրենասիրական դաստիարակության գործնթացը, շարունակում են բրիգադի առաքելությունը:

Ես հավատում եմ, որ նոր սերունդը տեր կկանգնի 5-րդի ձեռքբերումներին:Եվս անգամ շնորհավորում եմ բոլորիս բրիգադի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորում եմ բոլորին` եւ զոհվածներին, եւ ողջերին: Փառք 5-րդ բրիգադի նահատակ հերոսներին: Փառք հերոսներ ծնող հայ ազգին:

Փառք հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմի բոլոր նահատակներին Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:

Փառք նաեւ ձեզ , որ հիշում ու մեծարում եք ձեր նահատակ ընկերներին եւ փառավորում ապրողներին:

ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱհ
ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ