30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սիբիլի ու Անդրեի տեսահոլովակի պրեմիերան կլինի ”CNNTurk”-ի եթերում

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլի և հայտնի երգիչ Անդրեի ՛՛Սեր՛՛ կոչվող հայալեզու զուգերգի համար շաբաթներ առաջ նկարահանված տեսահոլովակի առաջին ցուցադրությունը կլինի ՛՛CNNTurk՛՛-ի եթերում, նշում է Ermenihaber.am-ը: 

Նոյեմբերի 29-ին երգչուհին կհյուրընկալվի ՛՛CNNTurk՛՛-ի հայտնի հաղորդավար Հաքան Չելիքի հաղորդմանը, որտեղ կպատմի իր գործունեության մասին  ու կներկայացնի տեսահոլովակը: Հաղորդումը հեռարձակվում է ուղիղ եթերում, Թուրքիայի ժամանակով առավոտյան ժամը 10:00-ին:

Նշենք, որ Սիբիլի առաջարկով տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլում: Տեսահոլովակում Անդրեն մարմնավորում է ջուրը, իսկ Սիբիլը՝ կրակը: Ներկայացված է երկու տարերքների գեղեցիկ երկխոսություն:

Տեսահոլովակի նկարհանման ժամանակ երգչուհին ասել էր-.՛՛Տեսահոլովակը Հայաստանում կցուցադրվի, բայց ես ցանկանում եմ, որ նաև Թուրքիայում ցուցադրվի, քանի որ ես այստեղ եմ ծնվել, այստեղ եմ ապրում՛՛:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ