05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեղրիում խիտ մառախուղ է

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը,  հոկտեմբերի 20–ին` ժամը 17:00-ի դրությամբ, ձյունը դադարել է, ՀՀ ողջ տարածքում  առանց տեղումների եղանակ է: Միայն Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը 100-150 մետր է: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի համատեղ հայտարարությունը ԶԼՄ-ների համար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո լրագրողների համար համատեղ հայտարարություն են արել հանդիպման արդյունքների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ պարոն Ջահանգիրիի հետ հանդիպման ընթացքում  վերահաստատել են  երկու երկրների միջեւ առկա ավանդական բարեկամական կապերը եւ հանձնառությունը՝ էլ ավելի խորացնելու առկա հարաբերությունները […]

“ZUZU”-ի համը բոլորը գիտեն. ակցիան սկսվեց Աջափնյակից

Երեւանի Աջափնյակ համայնքի թիվ 46 մանկապարտեզի աշխատակիցներն ու սաները անցած ուրբաթ անակնկալի եկան, երբ “ZUZU”-ի ապրանքանիշը ներկայացնող տիկնիկները մտան մանկապարտեզ: Երաժշտություն, տարատեսակ խաղեր եւ իհարկե եգիպտացորենի քաղցր եւ համեղ ձողիկներ: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց  նախաձեռնության հեղինակ, “Վանց գրուպ”-ի մարկետինգի բաժնի ղեկավար Սուրեն Մուրադյանը՝ ակցիան շարունակական բնույթ ունի: “Սկսել ենք Աջափնյակից, ամեն ուրբաթ մի մանկապարտեզ […]

Փոստանջյանի ձայնը չէր լսվում. պատգամավորների նյարդերը տեղի տվեցին

Ազգային ժողովում ՄԻՊ զեկույցի վերաբերյալ ելույթում ‘’Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաև իր հետ տեղի ունեցած դիտավորությանը:  Նա Սյունիքի մարզպետի պաշտոնում ”հանցագործ” Սուրիկ Խաչատրյանին վերանշանակելու մասով օրենքի նախագիծ էր ներակայացրել, որը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից շրջանառության մեջ չի դրվել: Այս առնչությամբ Զարուհի Փոստանջյանը դիմել էր ՄԻՊ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մասով Գալուստ Սահակյանին պատասխանատվության […]

Սեյրան Օհանյանի անակնկալ այցը

Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է երրորդ բանակային զորամիավորման ենթակա սահմանամերձ զորամասերից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը եւ այլք: Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել զորամասի անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել է զորամասի […]

Ուսանողներին կուսակցականացնելուց խոսում է քաղաքական ուժ, որն էլ զերծ չի ուսանողների կուսակցականացումից

Ազգային ժողովում ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես  Սահակյանն իր ելույթում ասաց, որ իրենցից առաջ ելույթ ունեցած որոշ պատգամավորների ելույթները առնչություն չունեին զեկույցի հետ: ‘’Իհարկե, գայթակղությունը շատ մեծ է, այս ամբիոնն ունի նաև մոգական ուժ, երբ բոլորը խոսում են այն թեմաների մասին, ինչից իրենք պատկերացում ունեն կամ ցանկություն ունեն’’,-ասաց նա: Ըստ Սահակյանի ելույթնորում […]

Հրապարկվել է անցած եռամսյակի ցուցակը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2014թ. 3-րդ եռամսյակի Սեւ ցուցակը. այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2014թ.-ի 3-րդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) ընթացքում: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը յուրաքանչյուր եռամսյակ հրապարակում է տվյալ ժամանակահատվածում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած գերատեսչությունների ղեկավար պաշտոնատար անձանց Սեւ ցուցակ։ Արամ Դանիելյան- Հրազդանի քաղաքապետ 2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու […]

Սկսվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն

     Վարչապետ  Հովիկ Աբրահամյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ  Էսհաղ Ջահանգիրիի հրավերով ժամանել է Իրան: Թեհրանի “Մեհրաբաղ” օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է ԻԻՀ թագավորական “Սաադաբադ” պալատ, որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի եւ  Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը։     Վարչապետ Աբրահամյանը  շնորհակալություն է հայտնել  Էսհաղ Ջահանգիրիին  Իրան այցելելու հրավերի համար […]

՛՛Դդումի փառատոնը՛՛ վերածվել է մասսայական անկարգությունների /վիդեո/

ԱՄՆ-ում՝ Կին քաղաքում, ՛՛Դդումի փառատոնը՛՛ մասսայական անկարգությունների է վերածվել, ավելի քան 30 հոգի վնասվածքներ են ստացել, կան ձերբակալվածներ, հաղորդում է РИА Новости-ն: Ականատեսները պատմել են, որ անկարգությունները սկսվել են ուսանողների պատճառով: Փառատոնին հիմնականում ուսանողներ են մասնակցել, ովքեր հարբել են եւ կռիվներ սկսել, ինչից էլ մասսայական անկարգություններ են սկսվել: ՛՛Դդումի փառատոնը՛՛ /Pumpkin festival / ավանդաբար անցկացվում […]

”Բացարձակ սիրուն չէ”

 Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թ-ի տարեկան զեկույցի քննարկման վերաբերյալ ելույթների ժամանակ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը բացակայում էր դահլիճից:  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց. ”Ո՞ւմ համար ենք խոսում, եթե Մարդու իրավունքների պաշտպանը դահլիճում չէ”: ”Դիտողությունը, կարծում եմ, ճիշտ է, շուտով կլինի: Դա էլ վերաբերմունք է, չգիտեմ, կգա, կպարզաբանենք”,-ասաց ԱԺ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի