ԱԺ փոխնախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Թիան Էրլունին: ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Թիան Էրլունին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դեսպանի գործունեությունը նպաստավոր կլինի հայ-չինական ավանդական համագործակցության առավել խորացման եւ զարգացման համար: Պարոն Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական կապերի սերտացումն ու զարգացումը, պատգամավորական […]





































