15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանի օրենքները չեն արգելում մարդկանց մորուք ունենալ

Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի որոշ բնակիչներ բողոքել են, որ ոստիկանությունը ստիպողաբար նրանց տանում է բաժանմունք ու խուզում մորուքը: Այնտեղի հավատացյալ մուսուլմանների խոսքերով նրանց նկատմամբ շատ ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերում: Մյուս խնդիրը կայանում է նրանում, որ մորուքավորներին չեն տալիս անձնագիր, կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, չնայած Ադրբեջանի օրենքները չեն արգելում մարդկանց մորուք ունենալ:  Հիմնականում սուննի լեզգիներով բնակեցված Զաքաթալան […]

Ես հերոսություն չեմ արել. Դավիթ Սանասարյանը դադարեցրել է հացադուլը

”Ժառանգություն՛՛ կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանն այսօրվանից դադարեցնում է հացադուլը: Այս մասին քիչ առաջ Դավիթը հայտնեց լրագրողներին: Հիշեցնենք, որ նա հացադուլ էր սկսել ԵԱՀԿ գրասենյակի դիմաց՝ պահանջելով վերադարձնել հայ օդաչուների դիակներն: Այսօր հայկական կողմը հատուկ նշանակության գործողություն իրականացնելիս վերադարձրել օդաչուներից մեկի դիակը,  մյուսների մասունքները: ՛՛Խնդրում եմ ինձ չհերոսացնել, ես հերոսություն չեմ արել, հերոսներն ընկած են, և […]

Բուրժուակա՞ն, սոցիալիստակա՞ն, թե՞ անհաջող հեղափոխություն

Նախօրեին հայտնի դարձավ, որ համաժողովրդական շարժմանը, որը նախաձեռնել էին ոչ իշխանական ուժերը, միացել է նաև Հայաստանի Սոցիալիստական կուսակցությունը: Ստացվում է, որ հեղափոխության նախապես շրջանառվող՝ «բուրժուա-դեմոկրատական» ձևակերպումը հարկավոր է վերաձևակեպել՝ դարձնելով «սոցիալիստական»: Իրականում, եթե խնդրին նայենք ավելի խորքային կտրվածքով, բացերն ու արհեստականությունը չափազանց շատ են: Նախ, հեղափոխությունը օդում հնչեցված կատեգորիա չէ, երբ ուղղակի հայտարարավում է այդ […]

՛՛Արկածախնդիր մարդիկ իրենց գցել են քաղաքականության մեջ՛՛ /վիդեո/

ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը ապրում է սեփական արարչագործության նկատմամբ հավատով.՛՛Այն ինչ անում եմ ես՝ ինձ ավելի կարևոր է թվում , քան հանրահավաքներին մասնակցելը, որովհետև մեր իրականությունը այն իրականությունը չի այլևս, որն ունեինք 88-89 թվերին՛՛,-մեզ հետ զրույցում ասաց գեղանկարիչը: Գեղանկարչի կարծիքով՝ հանրահավաքներ հրավիրվում են՝ լուրջ քաղաքական ծրագրեր ներկայացնելու համար.՛՛Ես չեմ կարծում, որ քաղաքական կյանքը վտանգ […]

Լրագրողները ծանոթանում են բնապահպանական մարտահրավերներին և դրանց լուծմանը

Նոյեմբերի 19-23-ը «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիան Ծաղկաձորում անցկացնում է «Բնապահպանական հիմնախնդիրները և լրագրողները. մարտահրավերները և լուծումները» խորագիրը կրող սեմինարը, որին մասնակցում է շուրջ 20 լրագրող երևանյան և մարզային լրատվամիջոցներից։   «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թևի նախագահ Լիանա Ներսիսյանը նշեց, որ ծրագրի նպատակն է լրագրողներին ներկայացնել բնապահպանական արդի հիմնախնդիրները. «Մենք փորձում ենք բնապահպանական […]

Վլադիմիր Պուտինը կարատեի սեւ գոտի է ստացել /վիդեո/

ՌուսաստանիԿեկուսին-կան-դո-ի ֆեդերացիայից հայտնել են, որ նախագահ Վլադիմիր Պուտինին կարատեի սեւ գոտի է շնորհվել, հայտնում է Интерфакс-ը: Սեւ գոտու հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերին՝ կարատեի առաջնության շրջանակներում: Կարատեի կեկուսին ոճը համարվում է ամենաբարդ ու կոպիտը, այստեղի ամենամեծ պարգեւը կարմիր գոտին է համարվում: Նշենք նաեւ, որ Պուտինն արդեն ձյուդոյի 8-րդ դան ունի՝ 10-ից, եւ թեքվանդոյի առավելագույն՝ […]

Դրության տերը Արցախի Պաշտպանության բանակն է. Դ. Ջամալյան

՛՛Կատարվածը Արցախի Պաշտպանության բանակի մարտունակության հերթական վառ ապացույցն է: Ծրագրվել և փայլուն իրականացվել է ինքնատիպ հատուկ գործողություն, ինչը հատկանշական է` իրականացվել է անկորուստ, մինչդեռ թշնամին կորուստներ է կրել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ խոսելով այս գիշեր ԼՂՀ ՊԲ-ի կողմից կատարված հատուկ նշանակության գործողության մասին:    ՛՛Այս կերպ Արցախի պաշտպանության բանակը կրկին անգամ վերահաստատում է պետական […]

Ավտոմեքենան գլորվել է ձորակը

Նոյեմբերի 22-ին, ժամը 02.35-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Երևան – Վանաձոր ավտոճանապարհի 45-րդ կմ-ում՝ ՈՒշի գյուղի սկզբնամասում, […]

Մի շարք վայրերում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Աշտարակի, Արարատի, Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է: Վայքի, Կապանի և Թումանյանի տարածաշրջաններում տեղում է անձրև, հանրապետության մյուս շրջաններում՝ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:  Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի