06 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վրացական մեքենաներ են խցանվել

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ   դեկտեմբերի 3-ին՝ գիշերը ժամը 03:30-04:00-ի  սահմաններում, Աշոցք- Գյումրի  ավտոճանապարհի Քեթիի լեռնանցքում անվադողերի  մաշվածության պատճառով  վրացական ծանրաքաշ 4 մեքենաներ խցանվել են: Ճանապարհը սպասարկող ՛՛Մերձմոսկովյան՛՛ ԲԲ ընկերության   ճանապարհաշինարարների  կողմից տարվում են  աշխատանքներ  խցանված մեքենաները դուրս բերելու համար: Աշոցք – Գյումրի ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Հնարամիտ պատգամավորներն ու հատուկենտ բողոքավորները

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակտիվիստները դեկտեմբերի 3-ին շարունակեցին բողոքի ակցիան Ազգային ժողովի պատգամավորների ծառայողական մուտքի մոտ, որպեսզի մտնողներին հորդորեն կողմ չքվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:  Սակայն հնարամաիտ պատգամավորները կամ ավելի շուտ էին մտել ԱԺ-ի շենք կամ այլ մուտքով: Ակցիայի սակավաթիվ մասնակիցներին իրենց հորդորը հաջողվեց ներկայացնել հատուկենտ պատգամավորների: 

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին

Դեկտեմբերի 4­-5-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Բազելում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների ԱԳ նախարարների խորհրդի 21-րդ նիստին։ Դեկտեմբերի 3-ի երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ։

Կեցցե խոպանը…

Կենտրոնական բանկը մեկ հայտարարում է, որ ամեն ինչ վերահսկվում է (կանտրոլի տակ է), մեկ ասում է, որ դրամի արժեզրկումը կարճաժամկետ բնույթ է կրում… Ես իհարկե, տնտեսագետ չեմ, բայց էլեմենտար տրամաբանությունն ինձ հուշում է, որ եթե արտարժույթը Հայաստան է մտնում հիմնականում տրանսֆերտների տեսքով, իսկ տրասֆերտները պակասել են 20 տոկոսով, ապա հենց այդ տոկոսով էլ դրամը պետք […]

“Ժամանակին հայեր կային” խորագրով միջոցառումներ կանցկացվեն Թուրքիայում

Թուրքիայում «Ժամանակին հայեր կային» խորագրով միջոցառումների շարք կիրականացվի: Առաջին միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Ստամբուլի Բիլգի համալսարանի ուսանողական կամպուսում: Միջոցառմանը Մուրադ Բելգեն կպատմի իր նոր «Հայերը գրականության մեջ Օսմանյան կայսրությունից մինչև հանրապետություն» գրքի մասին, իսկ պոլսահայ օպերային երգիչ Արթուր Բաղդասարյանը կներկայացնի «Հայկական երաժշտությունը» գիրքը, գրում է Ermenihaber.am-ը: Միջոցառման համար  Ֆեյսբուք սոցիալական կայքում բացված էջում  նշվում […]

Այսօր Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է

Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է: Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. Երևանում։ 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986-87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր և «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիրը։    1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել […]

՛՛Խիարային՛՛

Վերջին շրջանում քաղաքական դաշտի տրանսֆորմացիոն գործընթացների ֆոնին ականատես եղանք խորհրդարանական բոլորովին նոր նախաձեռնության: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջերս հանդես եկավ նախագահին պաշտոնանկ անելու Ազգային Ժողովի որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: Այս նախաձեռնությունը նոր թեզ առաջ քաշեց քաղաքական դաշտում, և սպասվածի պես այն նոր վերադասավորումների առիթ դարձավ: Մասնավորապես, ակտիվ քննարկվում էր, թե արդյոք […]

Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում . Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  3-ին՝ ժամը 09:30-ի  դրությամբ,  հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն: Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի  ավտոճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Առատ ձյան, սաստիկ քամու և անբավավար տեսանելիության պատճառով     Մարտունու կողմից դժվարանցանելի է Վարդենյաց  լեռնանցքը:Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  […]

Մահացել է Խաչիկ Ասրյանի հայրը

Երկարատև  ծանր հիվանդությունից հետո 69 տարեկանում մահացել է ՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանի հայրը՝ Մայիս Սեդրակի Ասրյանը:  Մայիս Ասրյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու սույն թվականի դեկտեմբերի 4-ին,  ժամը  17.00-ից՝ Գորիս քաղաքի Խորենացու 17 հասցեում (բանտի հետևի փողոցը): Մայիս Ասրյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու սույն թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 13.00-ին՝ Գորիս քաղաքի նույն հասցեից: […]

Համասեռամոլների ձեռքի գո՞րծ

Երեկ երեկոյան շրջանառվեցին լուրեր, ըստ որի  ինքնասպան է եղել ՛՛Ազգային արժեքների պահպանման ճակատ՛՛  ՀԿ նախագահ Սեւան Աղաջանյանը, ով հայտնի էր որպես նույնասեռականների և աղանդավորների դեմ կազմակերպվող շղթայական  ակցիաներով: Աղաջանյանը պայքարում էր Երևանի քաղաքապետարանի դիմացի մանկական այգին տրանսվիստիտներից ՛՛մաքրելու՛՛ համար: Ի վերջո Աղաջանյանը հասավ իր նպատակին: Աղաջանյանի ինքնասպանության մասին լուրի կեղծ լինելու մասին մեզ հայտնեց ինքը՝Աղաջանյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի