17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանրապետական նշանակության ավտոճանապարհին տեղադրվել են ճանապարհային նոր նշաններ

Երևան-Իջևան ավտոմայրուղու՝ դեպի Դիլիջանի թունել տանող 73.2-83.12կմ ճանապարհահատվածը (Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման) հիմնանորոգելու համար անհրաժեշտ էր դադարեցնել ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը տվյալ հատվածում:

Այս ճանապարհահատվածը շրջանցելու լավագույն տարբերակը Հ-53, Մ-4-Սեմյոնովկա-Մ-4 հանրապետական նշանակության ավտոճանապարհն էր, որտեղ անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով անհրաժեշտ էր կատարել կահավորման աշխատանքներ և տեղադրել բացակայող անվտանգության տարրերը:

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Աշոտ Դայան և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից Հ-53, Մ-4-Սեմյոնովկա-Մ-4 հանրապետական նշանակության ավտոճանապարհին տեղադրվել են նախազգուշացնող, առավելության, հատուկ թելադրանքի, լրացուցիչ տեղեկատվական ճանապարհային նշաններ, ներկվել են մետաղական արգելափակոցները, բացակայող տեղերում` տեղադրվել նորերը:

Անվտանգ երթևեկության ապահովման համար տեղադրվել են նաև ուղղորդ սյուներ, փակցվել են լուսային անդրադարձիչներ:
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 15.034.200 ՀՀ դրամ է:

Ճանապարհահատվածը շահագործման ընդունելու վերաբերյալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն:


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ