01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահին հարվածել են ձվերով /ֆոտո, վիդեո/

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ժամանել է Պրահա՝ հանդիպելու Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին: Հանդիպման ժամանակ անհայտ անձը ցանկացել է ձվով խփել Չեխիայի նախագահին, սակայն պատահաբար հարվածել է Գերմանիայի նախագահի գլխին, հայտնում է RT-ն: ՛՛Ձուն դիպել է Գաուկին, նա զարմանքից ցնցվել է, սակայն տոնական միջոցառումը չի ընդհատվել՛՛, – հայտնում է լրատվամիջոցը: Չեխիայի նախագահը ներողություն է խնդրել գերմանացի […]

Ինչ է պետք ոստիկանությանը

՛՛Փաստ է, որ մեր երկրում ոստիկանության նկատմամբ վստահությունը, մեղմ ասած, անբավարար է, իսկ դրա հիմնական պատճառներն են` կոռուպցիան, ոստիկանության կամայականությունները, որոշ դեպքերում անտեղի ուժի կիրառումը, բռնությունը, խտրական մոտեցումը քաղաքացիների նկատմամբ, ոչ պատշաճ վերաբերմունքը, ոչ արագ արձագանքելը՛՛,-այսօր Ազգային ժողովում ոստիկանության թափանցիկության թեմայով լսումների ժամանակ ասաց անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: ՛՛Ցավոք, ձևավորված կարծիք է նաև, որ ոստիկանությունը […]

Էդվարդ Նալբանդյանի ուղերձը Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաժողովի կապակցությամբ

Հայաստանի համար պատիվ է մայրաքաղաք Երևանում ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո հյուրընկալել Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային համաժողովը: Լինելով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը և գտնվելով մշակույթների ու կրոնների խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ տարբեր քաղաքակրթությունների հետ փոխշփումների եզակի հնարավորություն է ունեցել։ Այս միջքաղաքակրթական փոխազդեցությունը արգասաբեր է եղել մեր մշակույթի համար և հարստացրել է նաև այլ մշակույթներ։ Հազարամյակներ ձգվող […]

Մենք նմաններին հեռացնում ենք համակարգից. փոխոստիկանապետ

 ‘’Ոստիկանության պատվիրատուն հարկատուն է, այսինքն` ժողովուրդը: Ոստկանությունը մշտապես հաշվետու է վերահսկողություն իրականացնող մարմինների առջև’’,- այսօր Ազգային ժողովում պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում հրավիրված լսումների ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Նշենք, որ լսումների թեման էր ՛՛Ոստիկանության հաշվետվողականությունը, թափանցիկությունը և խորհրդարանական վերահսկողությունը՛՛: Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը մշտապես համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ,  լինում են […]

՛՛Նաիրա Զոհրաբյանը ստվերում է…՛՛

“Նոր ազատական” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցը իր facebook-ի էջում գրառել է. …Երբ Սերժ Սարգսյանը լոյալ է խոսում ընդդիմության 12 պահանջների մասին ու դրանք օրակարգային է դարձնում քաղաքական կյանքում, ապա ընդդիմության հարվածների թիրախ դարձնում է հենց կառավարությանն ու նրա ղեկավարին: Երբ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, դադարեցնում է շարժումը, ապա կասկածի տակ է դնում Լևոն […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 18-ին արևելյան շրջաններում, 22-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում` Նոյեմբերի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին սպասվում են տեղումներ:

Թուրքիայի խորհրդարանի նախագահն անհանգստացած է 2015-ի հայկական արշավներից

Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմալ Չիչեքը մեջլիսում անցկացված միջոցառումներից մեկի  ժամանակ խոսել է 2015 թվականի կարևորության մասին, գրում է Ermenihaber.am-ը: Միջոցառման ժամանակ Չիչեքը պատասխանել է  լրագրողների հարցերին: Չիչեքը հայտնել է, որ հայկական սփյուռքը 2015-ին  մեծ  արշավ է սկսել Թուրքիային ցեղասպանության հարցագործ ներկայացնելու համար: «2015 թվականը շատ կարևոր տարի է: Թուրքիային սևացնելու արշավներ են լինելու: […]

Գալուստ Սահակյանը՝ առանց կանանց. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով,  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել է նոյեմբերի 23-ին Փարիզ մեկնել առանց կին պատգամավորների ուղեկցության: Շաբաթ օրը թերթը գրել է, որ Փարիզ մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմը դեռեւս հստակեցվում է:  Իսկ մինչ այդ ՀՀԿ խմբակցության կանանց միջեւ “անողոք” մրցակցություն է ծավալվել՝ նորաձեւության մայրաքաղաք մեկնող պատվիրակության կազմում ընդգրկվելու համար: Իհարկե, պատվիրակության վերջնական “ցուցակը” դեռեւս պատրաստ չէ, […]

ՀՅԴ-ն կբացի խոհանոցը. Իրավունք

Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ առաջիկայում սպասվում է, որ դաշնակցականներն ասուլիս են հրավիրելու եւ հրապարակելու որոշ “խոհանոցային” մանրամասներ այն ժամանակահատվածի մասին, երբ “եռյակը” դեռեւս “քառյակ” էր: Մասնավորապես սպասվում են ուշագրավ դետալներ՝ հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի ներքին ինտրիգների եւ բոլորին օգտագործելու փորձերի մասին: Ասում են, թե լինելու են նաեւ մանրամասներ, թե ԼՏՊ-ն սերտորեն գործակցելով Վարդան Օսկանյանի հետ, […]

Պաժառ են ընկել մեր հաջողությունից. Կարեն Ավագյան

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն  Ավագյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.  “Ուսանողությանը նվիրված համերգը անցավ աննախադեպ լավ։ Շնորհակալություն մեր ընկերներին, ուսանողներին, երիտասարդներին, ովքեր լիաթոք ուրախացան՝ օրն իրապես տոն դարձնելով։ Երբեւէ մարզահամերգային համալիրն այդքան թվով մարդ չէր ընդունել։ Ինչ-որ մարդիկ անհասկանալի հանգամանքներ են կապում համերգի հետ։ Տարածված լուրերը ոչ մի առնչություն չունեն ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի