14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Չինարիի ուսանողներից ոմանք դուրս են մնացել գումարի պատճառով

 Սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասում է, որ համայնքի ուսանողների վարձավճարները երեսուն տոկոսով վճարվում են կառավարության կողմից: Գյուղապետը հասկանում է՝ պետությունն անում է այնքան, որքան կարող է, սակայն միաժամանակ նկատում է, որ ուսանողներ կան, ովքեր գումարի պատճառով դուրս են մնացել բուհ-երից: 

 Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ խնդիր կա նաև առողջապահական ոլորտում: ՛՛Կան մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն վիրահատվել: Կխնդրեի մեր պետությանը հնարավորության սահմաններում ոչ միայն ահաբեկչությունների կողմից վիրավորվածներին ընդգրկեն, այլև անչափահաս երեխաներին ու սոցիալապես անապահովներին՛՛:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ