01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչպես է հետիոտնը հրաշքով փրկվում՝ հայտնվելով ավտովթարի կիզակետում /վիդեո/

Համացանցում է հայտնվել շոկային մի տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է հետիոտնը հրաշքով ողջ մնում: Միջադեպը տեղի է ունեցել Տուլայի շրջանում: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է երիտասարդը, փողոցն անցնելիս, հայտնվում ավտովթարի կիզակետում՝ հենց տղայի կողքին երկու մեքենա իրար են բախվում: Մի քանի վայրկյանով տղան կորչում է տեսադաշտից, ապա նորից երեւում, գրում է “Росбалт”-ը: […]

Ո՞վ է որոշել ուղղաթիռների երթուղին.Ժիրայր Սեֆիլյանը հարցեր ունի՝ կապված խոցված ուղղաթիռի հետ /վիդեո/

6-րդ օրն է, որ հակառակորդի խոցած հայկական ուղղաթիռի օդաչուների անշնչացած մարմինները գտնվում են մեր աչքի առաջ, սակայն մենք Հայաստանի քաղաքական ղեկավարության արգելքի պատճառով չենք կարողանում վերցնել և հողին հանձնել նրանց: Եվ այս փաստն ամեն րոպե տրորում է բոլորիս, այդ թվում՝ բանակում գտնվող սպաների և զինվորների, արժանապատվությունը: Նման ամոթալի երևույթը վկայում է հետևյալի մասին. Իմ դիտարկմամբ՝ […]

Հեռացողը շատ գեղեցիկ էր. Հասմիկին հուղարկավորեցին /վիդեո/

Արցունքները հորդում էին, որովհետև հեռացողը շատ գեղեցիկ էր: Ժպիտ ու կյանք տվող էությունը հեռացավ իր հետևից թողնելով թախծաժպիտ հիշողություններ: Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը ընդամենը 34 տարեկան էր…. Հայտնի դերասան Իշխան Ղարիբյանի դուստրը հորդուն էներգիայով և լավատեսությամբ փայլող մի ինքնատիպ էություն էր: Այդ մասին են վկայում նրա ընկերներն ու ծանոթները: Այսօր տեղի ունեցավ դերասանուհու հայաստանյան հոգեհանգիստը: Հասմիկ […]

Պայթյուններ Մոսկվայում. կան վիրավորներ /ֆոտո, վիդեո/

Մոսկվայում նախօրեին միանգամից մի քանի պայթյուն է տեղացել: Նույն օրվա ընթացքում 26 բնակարաններում եւ 11 սեփական տներում գազի պայթյուններ է տեղի ունեցել,հայտնում է ТАСС գործակալությունը: Պայթյունների հետեւանքով առաջացած հրդեհներից նախնական տվյալներով 3 տուժած կա, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նախնական տվյալներով՝ պայթյունների պատժառ է դարձել գազամատակարարման համակարգում տեղի ունեցած տեխնիկական անսարքությունն է, որտեղ […]

՛՛PR-ով պետություն չեն պահում՛՛ /վիդեո/

՛՛Սա յուրահատուկ դեպքերից մեկն է, երբ ամբողջ խորհրդարանը համաձայնում է Կառավարության քաղաքականությանը այս խնդիրների շուրջ, միևնույն ժամանակ երևի թե մենք էլ ենք ճիշտ այն առումով, որ երբեմն հնարավորություններն ու ցանկություններն իրար հետ չեն զուգակցվում՛՛,-ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառանալով Կառավարության կողմից ներկայացրած սահմանամերձ համայնքներին վերաբրող երկու օրենսդրական նախաձեռնություններին: Հիշեցնենք, որ նախագծերով մասամբ վճարվելու են […]

ՀՅԴ-ի քարը ծանր է. մեզ հայհոյեցին, ինչ ասես, ասեցին …

՛՛Մարդկանց փոփոխությունը Հայաստանում չի բերում այն փոփոխությանը, որը ժողովովրդին ձեռնտու լինի՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հավելեց՝ հենց այդ պատճառով էլ ՀՅԴ-ն ամբողջական իշխանափոխության կողմնակից է: Դիտարկմանը, որ եռյակն էլ է խոսում իշխանափոխությունից, նա պատասխանեց. “Եռյակի ինչ-որ մի մասն անհապաղ իշխանափոխության մասին է խոսում: Քառյակում գոյություն ուներ […]

Եթե ընդդիմություն լինեին /վիդեո/

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը չի վստահում մեր երկրում ընդդիմադիրև ներկայացող ուժերին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադարձավ ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի գործնեությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Կրքերը հանդարտվում են

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ողջունում է կառավարության կողմից ներկայացված ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ օրենքի նախագիծը: Այսօր ԱԺ նիստում, ներկայացնելով հարցի վերաբերյալ խմբակցության տեսակետը, Բաղդասարյանը նկատեց. ՛՛Կարծես թե աստիճանաբար սահմանամերձ համայնքների խնդիրների հարցում կրքերը հանդարտվում են՛՛: Միաժամանակ նա ընդգծեց, որ իհարկե, արտոնություններ տրվում են, սակայն սա դեռ վերջ չէ: ՛՛Սա վերջը չէ, սա […]

Ստամբուլում փողոց է անվանակոչվելու հայ դերասանի անունով

Թուրքական կինոարվեստում նշանակալի ներդրում ունենալու համար Ստամբուլի փողոցներից մեկը կոչվելու է ականովոր հայ դերասան Նուբար Թերզիյանի անունով, գրում է Ermenihaber.am-ը: Ստամբուլի Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհուրդն արդեն տևական ժամանակ է պայքարում էր Ստամբուլի Բյույուքդերե արվարձանում գտնվող այն փողոցը, որտեղ ապրել է Նուբար Թերզիյանը,  ի պատիվ նրա անվանակոչելու համար: Հիմնադրամի առաջին դիմումը մերժվել էր քաղաքայինիշխանությունների կողմից: Բայց, ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի, ի վերջո հաջողվել է դրական պատասխան ստանալ: Մոտ օրերս տեղի կուենա փողոցի անվանակոչման պաշտոնական արարողությունը: Նուբար Թերզիյանը ծնվել է 1911 թվականին Ստամբուլում, մահացել` 1994-ին: Խաղացել է Կոստանդնուպոլսի հայկական թատերախմբերում, իսկ հայկական ներկայացումների վրա սահմանված արգելքից հետո՝ թուրքական թատերախմբերում:  Սկսյալ 1936-ից նկարահանվել է նաև թուրքական […]

Եթե մի քանի օր էլ լինեիք առաջին գծում, մի երկու գիշեր էլ քնեիք բլինդաժներում. Ջհանգիրյանը՝ պատգամավորներին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ողջունում է Կառավարության կողմից ներկայացրած ”Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին” ՀՀ օրենքի նախագիծը: ”Բայց մի դիտողություն ունեմ. եթե պարոն Տերտերյանն ասում է՝ մենք չենք ազատում հարկ վճարելուց, այլ այդ հարկը փոխհատուցում է Կառավարությունը, եթե նույնիսկ ֆորմալ համաձայնվեմ Ձեզ հետ, Դուք փոխում եք հարկ վճարող սուբյեկտին, իսկ դա օրենքով է սահմանված, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի