25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մնաց մեկ քայլ

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո ոչ իշխանական եռյակը որևէ միասնական միջացառում չկարողացավ կազմակերպել:  

ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստից հետո կուսակցությունը գնում է համաժողովրդական շտաբների ձևավորման ճանապարհով: Միևնույն ժամանակ, ԲՀԿ-ն ընդունում է բազմաթիվ հասարակական հազմակերպությունների ու իրենցից մեծ ուժ չներկայացնող կուսակցությունների՝ ազդարարելով, որ դրանք համալրում են համաժողովրդական շարժումը:

Այսպիսի գործելակերպը ԲՀԿ-ի համար մոտակա ժամանակահատվածում Ազատության հրապարակը զբաղեցնելու և հզոր հանրահավաք կազմակերպելու անհրաժեշտություն չի առաջացնում: Որպես պատճառաբանություն նշվում է, թե իրենք որդեգրել են իշխանափոխության այնպիսի խաղաղ մեթոդներ, որոնք հնարավորություն չեն տա իշխանություններին ուժայինների միջոցով ճնշել շարժումը:

ԲՀԿ-ի այսպիսի մոտեցումը հակասում է ՀԱԿ-ի մարտավարությանը, քանի որ ՀԱԿ-ը հանրահավաքային պայքարի բավականաչափ փորձ ունի և պայքարը առանց փողոց դուրս գալու չի պատկերացնում: ՀԱԿ-ը ԲՀԿ-ին հորդորում է, որ պետք չէ հրաժարվել հանրահավաքներից: Բայց ԲՀԿ-ն չհրաժարվեց իր մոտեցումից՝ ընդգծելով, որ «Եռյակի» յուրաքանչյուր ուժ կարող է գնալ առանձին հանրահավաքի:

՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛ դեմ չէ այդ գործելակերպին:  Այսպիսի պայմաններում ՀԱԿ-ը որոշեց, որ երթ է կազմակերպելու իր համար ավանդական դարձած դեկտեմբերի 10-ին: Այս հանրահավաք- երթին ՛՛Եռյակի՛՛ ուժերը, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն ի ցույց դնելու համար, որ իրենք միասնական են, սակայն չի լինի այն, ինչ ակնկալվում է. բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ հանդես կգան միասական օրակարգով:

Եռյակի մյուս ուժը՝ ՛՛Ժառանգությունը՛՛, ավելի խորը տարաձայնություններ ունի ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հետ: Առաջին հերթին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ ՛՛Ժառանգության՛՛ մոտեցումը չի համընկնում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի մոտեցման հետ:

Մյուս կողմից, եթե առաջին բազմամարդ հանրահավաքում գլխավոր ծրագրային ելույթը ՀԱԿ առաջնորդինն էր, իսկ երկրորդ հանրահավաքում ԲՀԿ առաջնորդինը, ապա երրորդ խոշոր հանրահավաքում գլխավոր ելույթը պետք է վերապահվեր Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն այդ հանրահավաքի շուրջ չի հաջողվում համաձայնության գալ:

Դրա համար էլ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարում է, թե Ազատության հրապարակի հարթակն առայժմ միացյալ չէ, ՛՛Եռյակը՛՛ չունի ամբողջական օրակարգ: Այլ կերպ ասած՝  «Ժառանգությանը» չեն գոհացնում ՛՛Եռյակի՛՛ մյուս երկու ուժերի մեկուսի գործողությունները և «Ժառանգությունը» նույնպես իր  առանձի խաղն է առաջ տանելու, որի վկայությունը դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը. ՛՛Դեկտեմբերի 5-ին` ժամը 17.00-ին, քաղաքացիներին հրավիրում եմ Ազատության հրապարակ` քաղաքացիական ժողովի՛՛:

՛՛Եռյակի՛՛  ուժերի վարքը գործողությունների տեսանկյունից դիտարկելիս պարզ է դառնում, որ ՛՛Եռյակի՛՛ ձևաչափը սկսել է դեկորացիոն բնույթ կրել և նրանում ընդգրկված ուժերի՝ ՛՛Եռյակից՛՛ դուրս գալուն մնացել է ընդամենը մեկ քայլ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ