05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

70-ամյա Վիոլետա Գեւորգյանը ներողություն է խնդրում /վիդեո/

Նոյեմբերի 25-ին  Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակների դափնեկիր Վիոլետա Գեւորգյանի հոբելյանական երեկոն: 70-ամյա դերասանուհու խոսքով,, ինքը 22 տարի ապրել է թատրոնի կյանքով:

“ Մի օր ներկայացում չէի ունենում, հիվանդանում էի: Թատրոնը իմ կյանքն էր, որից զրկվեցի 1988-ին: Ես չէի պատկերացում, որ կապրեմ, բայց ապրում եմ ու տեսքս էլ բավական լավն է, իսկ թե ինչ է կատարվում իմ ներսում, միայն Աստված գիտի”,-ասաց նա:

Այն հարցին, թե այդ դեպքում ինչու չի գալիս եւ ապրում ու ստեղծագործում հայրենիքում, պատասխանեց, որ իրեն չեն հրավիրում: Իսկ թե ո՞ւմ հրավերքին է սպասում, Վիոլետ Գեւորգյանը նշեց, որ հենց մեկը՝ իր կողքին նստած  ռեժիսոր Վահե Շահվերդյանի, ով երկար տարիներ ղեկավարել է Սունդուկյանի անվան թատրոնը:

“Չի ասում՝ արի՝ էս կտամ, էն կտամ, ես էլ թոշակ եմ ստանում ԱՄՆ-ում, իմ համար ապրում եմ”,-ասաց նա:

Հոբելյանական երեկո ներկայացումը բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ