Նյարդերից թույլերին՝ խորհուրդ չի տրվում. դայակը դաժան ծեծի է ենթարկել երեխային /վիդեո 18+/.
Դայակների թեման շարունակում է արդիական մնալ թերեւս բոլոր երկրներում: Երեխայի համար դայակ վարձել, թե ոչ, ծնողների մեծամասնությունն այս հարցին բախվում է: Իհարկե, մասնավոր դեպքերը չեն կարող ընդհանուր կարծիք ստեղծել, սակայն դրանք երբեմն սարսափեցնում են բոլորին, հատկապես` փոքրիկ երեխա ունեցող ծնողներին:
Դայակի կողմից հերթական դաժան ծեծի դեպքը ցնցնել է համացանցը:
Ուգանդայի ոստիկանությունը ձերբակալել է դայակին, ով դաժան ծեծի է ենթարկել 2 տարեկան աղջնակին: Գաղտնի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է դայակը ծեծում երեխային` փսխելու համար, հայտնում է Daily Mail-ը:
Տեսանյութում երեւում է, որ երեխային հանգստացնելու և խնամելու փոխարեն դայակը նրան նետում է հատակին և անխնա հարվածում ու ոտքով կանգնում երեխայի մեջքին:
Տեսանյութը տեսնելուց հետո երեխայի հայրը դիմել է ոստիկանություն, եւ 22-ամյա դայակին ձերբակալել են:
Սկզբում հայտնել են, որ 2-ամյա Անելան մահացել է ծեծի արդյունքում, սակայն ավելի ուշ ոստիկանները հայտնել են, որ նա ողջ է և վերականգնվում է վնասվածքներից:
Տեսանյութը` այստեղ: