Տաճարը մեղավոր չէ, որ իր ՛՛սպասավոր-քարոզիչը՛՛ սրբապիղծ է
magaghat.am կայքը գրում է.
Օրեր առաջ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայոց եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպը ստիպեց վերապրել տարիների հիշողությունս. ութ տարի առաջ էր, երբ վերջին անգամ Թբիլիսիում էի:
Հին Թիֆլիսը տեսնելու ցանկությամբ վաղ առավոտյան տնից դուրս եկանք: Հայկական Հավլաբար թաղամասի տպավորություններս ստիպեցին մտքերիս հետ երկար ժամանակ լուռ մնալ: Առաջարկ եղավ այցելել Մցխեթի վրացական հին ու նշանավոր Սուրբ Գեորգիի Սուրբ Սվետիցխովելիի (1010-29) վանական համալիրը, իսկ մինչ այդ եղել էի Ջվարի եկեղեցում:
Համաձայնվեցի: Գնացինք: Այսօրվա պես հիշում եմ. Եկեղեցու բակում հսկայական մի զանգ կար: Երբ եկեղեցի մտանք, աշխարհը գլխիս կարծեք փուլ եկավ. ներսում` հենց մուտքի առաջ որպես ՍԱԼԱՔԱՐ են օգտագործել հայկական խաչքարերը, և ոչ մեկ հատ, այլ` մի քանի հատ: Նայում էի ու աչքերիս չէի հավատում` անգամ հայերեն արձանագություններ կային: Անշուշտ անտարբեր անցնել չէի կարող… մեզ ընդառաջ եկավ եկեղեցու սպասվորներից մեկը: Զայրացած հարցնում եմ` էս ի՞նչ եք արել, էս ի՞նչ սրբապղծություն է: Սպասավորը անամոթորեն հերքում էր ՛՛սալա՛՛ քարերի հայկական լինելը: Խաչքարերի հայերեն տառերն եմ ցույց տալիս: Աստված վկա` ասում է հայերեն չի: Առարկելն անիմաստ էր. թեև տառերը աչքն էի մտցնում: Կեղծիքը բթացրել էր նրա ուղեղը…: Բարկությունից անգամ էլ խորան չհասա, անմիջապես դուրս եկանք…Ջեմմա Բաղդադյան
Շարունակությունը այստեղ…