25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը կաջակցի ծխախոտագործներին

 

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ այսօր տեղի  է ունեցել  խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են հանրապետությունում ծխախոտագործության ոլորտում ունեցած այս տարվա արդյունքները, ինչպես նաև քննարկվել առկա խնդիրների լուծման ուղիներն ու գալիք տարվա անելիքները:

Շահագրգիռ մարմինների և ծխախոտագործների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը ներկայացված տվյալների համաձայն` ընթացիկ տարում մշակվել է շուրջ 100 հա ծխախոտի դաշտ, որի բերքատվությունն այնքան էլ գոհացուցիչ չէ` հիմնականում երաշտով պայմանավորված: Բերքի ցանկալի արդյունքին հասնելուն խանգարել են նաև ոռոգմանը և մթերմանն առնչվող որոշ հարցեր: Այս կապակցությամբ վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ ոռոգման հետ կապված անհրաժեշտ հանձնարարականներն արդեն տրված են արտադրական ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը և կարճ ժամանակահատվածում ստորգետնյա ջրային պաշարների օգտագործման միջոցով ընդհանուր առմամբ կլուծվի առավել շատ ծխախոտի դաշտեր ունեցող շրջանի` Մարտունու ոռոգման ջրի խնդիրը: Մարտունիում, վարչապետի խոսքով` կհիմնվի չորանոց, ինչը հնարավորություն կտա առանց խոչընդոտների ժամանակին մթերել արտադրանքը: Այս ամենին զուգահեռ վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը կորուստներ կրած ծխախոտագործներին աջակցելու նպատակով նրանց անտոկոս վարկ է տրամադրելու` պարտավորությունների մարման համար, ինչպես նաև երկու տարով ազատելու է ջրի վարձավճարից: Ոլորտի ծավալների կրկնապատկման վերաբերյալ նոր ծրագիր է մշակվում. Մարտունու շրջանում արդեն մոտ 163 հա, իսկ Ասկերանում` 60հա ծխախոտի դաշտեր մշակելու հայտեր կան ներկայացված: Կառավարության ղեկավարը խորհրդակցության ավարտին հորդորել է ճիշտ պլանավորել հետագա անելիքները, իսկ խոշոր ծխախոտագործներին հանձնարարել է  կարգավորել բանվորների հետ աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ