20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Հայրենի հող վերադարձրին ու հանձնեցին հայրենի հողին /վիդեո/

Նոյեմբերի 25-ին, զինվորական կարգով հողին հանձնեցին նոյեմբերի 12-ին ուսաումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների՝ ուղղաթիռի հրամանատար, մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ, 25-ամյա Սարգիս Նազարյանի, լեյտենանտ, 22-ամյա Ազատ Սահակյանի աճյունները։

Հուղարկավորությանը մասնակցում էին ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները, բարձրաստիճան զինվորականներ Հայաստանից եւ ԼՂՀ-ից, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց զոհված օդաչուներին եւ նրանց  մարմինները դուրս բերողներին:

“Այդ նրանք են, որ չանսալով դիվանագիտական ձեռնարկումներին, իրականություն դարձրին յուրաքանչյուր հայի սպասումը եւ միջդիրքային տարածությունից հայրենի հող վերադարձրին Արցախի երկնքի պահապաններին։

Այս նրանք էին, որ եւս մեկ անգամ փայլուն կերպով վերահաստատեցին պարտված զավթիչի անզոր կատաղության դեմ հայկական բանակի հաղթական գերազանցությունը։ Մեր օդաչուները զոհվելը արցախյան հակամարտության ողջ ընթացքում հակառակորդի բանականությունից ու սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվությունից զուրկ գործելակերպի հերթական դրսեւորումն էր”,- ասաց նախարարը։

ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը զոհվածների ընտանիքներին հանձնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով նրանց հետմահու շնորհված ”Արիության համար” մեդալները։

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ