03 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ վարչապետին

Հաշվի առնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի ներկայացուցչական ցուցակում մշակութային ժառանգություն ներառելու վերաբերյալ հայտ ներկայացնելու իրավունքը պատկանում է համապատասխան կոնվենցիայի անդամ երկրների կառավարությաններին,

հիմք ընդունելով, որ  հայ  ժողովրդի բնօրրանի և հազարամյակների ընթացքի խորհրդանիշ Արարատ լեռան շուրջն է ձևավորվել հայկական քաղաքակրթությունը, որի ազդեցությունը  մեր մենթալիտետի վրա  բացառիկ է, ինչը և հիմք է հանդիսանում, որպես հայկական մշակութային ժառանգություն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համապատասխան ցանկում գրանցում ստանալու համար՝

այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը  դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ առաջարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պաշտոնական հայտ ներկայացնել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ)՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ներառելու Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթ Արարատ լեռը որպես հայկական մշակութային ժառանգություն:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն 



KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ