09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Նախագահն արտաքին գործերի նախարարությունում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել անցնող տարում նախարարության կողմից իրականացված աշխատանքի, մեր պետականության ամրապնդման գործում արտաքին գերատեսչության աշխատակիցներից յուրաքանչյուրի ներդրած ավանդի համար եւ գալիք տարում ընդունելության մասնակիցներին, նախարարության բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին մաղթել առողջություն, երջանկություն եւ հաջողություններ:

Իր շնորհավորական խոսքում Նախագահը նաեւ ամփոփել է 2014 թվականը` անդրադարձել անցնող տարվա ձեռքբերումներին, հաղթահարված փորձություններին, մարտահրավերներին, խոսել 2015 թվականի ծրագրերի եւ ակնկալիքների մասին:
 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ