13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչպես կարելի է ալյուրի հարստացումը վստահել ալրաղացի Լյովիկին /վիդեո/

Ցորենի ալյուրի հարստացման ծրագրի իրագործումը հանրությանը առողջություն կտա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով “Ցորենի ալյուրի հարստացման մասին” օրենքի նախագծին` ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

“Երկաթը եւ ֆոլաթթուն խիստ անհրաժեշտ են մեզ՝ հաղթահարելու համար այնպիսի խնդիրներ, ինչպիսինն է, օրինակ, սակավարյունություն”,- ընդգծեց նախարարը` հավելելով, որ 2000 թվականից սկսած, նախարարությունը Հայաստանում հետազոտություններ է իրականացրել եւ պարզել, որ մինչեւ 5 տարեկան երեխաների 37 տոկոսը տառապում է սակավայրունությամբ, վերարտադրողական տարիքում գտնվող կանանց 25 տոկոսի մոտ նույնպես սակավարյունություն կա:

Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է ալյուրի հարստացումը վստահել Ազգային ժողովի  նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ), ով պատրաստ է սատկած կենդանու միս մատակարարել շուկա, Ա.Մուրադյանը պատասխանեց, որ նման խնդիրները գտնվում են իրավական դաշտում:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ